12:21
Ո՞ր սնունդն է ապահովում երկարակեցություն
 

   

Մասնագետների մի որոշակի խումբ գտնում է, որ վաղ ծերության պատճառը մեր ընդունած այն սննդի տեսակներն են, որը ամբողջությամբ չի յուրացվում մեր օրգանիզմի կողմից: Այսինքն` վաղ ծերությունը ապրելակերպի կանոնների խախտումն է:

Գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ նա, ով ճիշտ է սնվում, ևս 30 տարի է ավելացնում իր կյանքի տևողությանը: Մեր նամակագիրների օգնությամբ փորձենք պարզել, թե որ մթերքներն են օգտակար, որոնք` վնասակար, և կոնկրետ ինչ մթերք պետք է օգտագործել երկար ապրելու համար:
Առողջ սննդամթերք է համարվում առաջին հերթին ձուկը: Այն շատ օգտակար է: Ձկան մեջ պարունակվող սպիտակուցները շատ հեշտ յուրացվում են օրգանիզմի կողմից: Դրանք պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, A, D և E վիտամիններ, ինչպես նաև՝ անփոխարինելի ֆոսֆորը, որը հիմնականում ձկան ոսկորների մեջ է լինում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել լավ պահածոյացված ձուկ, որպեսզի ոսկորներն էլ օգտագործվեն: Այնպես որ, ձուկը շատ օգտակար է. այն կարելի է ուտել ցանկացած ձևով պատրաստված:
Մասնագետները նաև մի հետաքրքիր դիտողություն են անում` եթե մենք խոսում ենք այն սննդի մասին, որը պետք է երկարացնի կյանքի տևողությունը, ապա դա բոլորովին այլ սնունդի մասին է: Այն չպետք է չափից ավելի համեղ լինի: Եթե մենք խոսում ենք համերի մասին, ուրեմն սա արդեն այլ խոսակցություն է: Նման ճաշատեսակներն ու սննդամթերքը կյանքը չեն երկարացնում:

Առողջ սնունդի մեջ կարևոր դեր ունեն առաջին ճաշատեսակները` ժողովրդի լեզվով ասած` ջրիկ ճաշը: Շատերը կարծում են, որ առաջին ճաշատեսակը պատրաստելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ, քանի որ անպայման արգանակ պետք է պատրաստել: Բայց ոչ, արգանակ նույնիսկ պետք էլ չէ: Կարելի է վերցնել սովորական ջուր, իսկ ջրի մեջ լցնել մանր կտրատած բանջարեղեն, մի քիչ էլ բուսական յուղ, և ահա պատրաստ է առաջին ճաշատեսակը: Կարելի է նույնը անել կարագով և ավելացնել մի քիչ կանաչի ու թթվասեր: Իսկ եթե այս ամենին էլ մի փոքր ցանկացած տեսակի ձավարեղեն ավելացնենք, կստացվի ոչ միայն օգտակար, այլ նաև համեղ ուտելիք:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1057 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մարմնի խնամք, առողջարան, առողւ մարմին, դեմքի խնամք, Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ