12:21
Սննդակարգ ապագա հայրիկների համար. ինչպես ունենալ առողջ երեխա
 

   

Առողջ սննդակարգը տղամարդկանց պարագայում ազդում է սպերմայի որակի վրա: Տղամարդու անառողջ սննդակարգը կարող է երեխայի առողջական խնդիրների պատճառ դառնալ: Անառողջ սննդակարգի վառ օրինակ է ալկոհոլի օգտագործումը: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ երեխա բեղմնավորել:


Վիտամին C-ն և հակաօքսիդանտները կարևոր տարրեր են առողջ սպերմա արտադրելու համար: Նորմալ տղամարդը օրական պետք է ստանա 90 միլիգրամ վիտամին C սննդի միջոցով: Իսկ եթե ծղող է, ապա օրական 120 միլիգրամ վիտամին C պետք է ստանա: Այս վիտամինի լավ աղբյուր է նարնջի հյութը, պոմիդորը, ելակը, լիմոնը: Որակյալ սպերմա ունենալու համար կարևոր է նաև կալցիումը: Տղամարդն օրական պետք է օգտագործի 1000 միլիգրամ կալցիում և 10 միլիգրամ վիտամին D: Կալցիում պարունակում է կաթը, պանիրը, տերևավոր բանջարեղենները, նուշը, ոլոռը, հատիկավորները:

Վիտամին D-ն ստանում ենք արևի ճառագայթներից: Առողջ երեխա բեղմնավորելու համար ֆոլաթթուն կարոև է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պարագայում: 400 միլիգրամը նվազագույն քանակն է, որ առողջ մարդն օրական պետք է ընդունի: Ֆոլաթթվով հարուստ է կանաչ բանջարեղենը, հատիկեղենը: Միայն և միայն բժշկի նշանակմամբ կարող եք նաև լրացուցիչ ֆոլաթթու ընդունել: Սպերմայի և տեստոստերոն հորմոնի մակարդակը պահպանելու համար օրական պետք է 11 միլիգրամ ցինկ ընդունեք:

Ցինկի հիմնական աղբոյրներն են միսը, ձուն, ձավարեղենը, տերևավոր բանջարեղենը: Հատուկ դեպքերում բժշկի նշանակմամբ կարող եք լրացուցիչ ցինկ ընդունել: Այս ամենը կարևոր քայլեր են, որոնց պետք է հետևեն թե հարիկը, թե մայրիկը առողջ երեխա ունենալու համար:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2409 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան, մարմնի խնամք, Առողջ սնունդ, դեմքի խնամք, առողւ մարմին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ