07:53
Սննդակարգ գիրանալ ցանկացողների համար
 

   

Եվ այսպես, Դուք խնդիր եք դրել մի քիչ քաշ ավելացնել: Առաջին հերթին պետք է փորձել լավացնել ախորժակը: Սրա համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ մրգային հյութ կամ ոչ ալկոհոլային գարեջուր խմել:
Ուտելիք ընդունել պետք է օրը 5-6 անգամ հավասար պարբերականությամբ: Կարևորը` թույլ չտալ, որ օրգանիզմը ուտելիքի պակաս զգա. պետք է մոռանալ, թե ինչ է անգամ թեթև սովածությունը:

 

Սննդակարգ գիրանալ ցանկացողների համար


 
Ուտելուց հետո աշխատեք հնարավորինս պասիվ լինել: Առավել նախընտրելի է կես ժամ պառկելը:
 
Գիրանալ ցանկացողի սննդակարգը պետք է սպիտակուցային լինի, ընդ որում՝ սպիտակուց պարունակող մթերքներից նախապատվելի են հավի միսը, ձուկը, ձուն:
 
Ամեն օր կերեք կաթնաշոռ՝ որքան յուղոտ, այնքան լավ, խմեք յուղոտ կաթ, կեֆիր:
 
Կարելի է անգամ սպիտակուցային կոկտեյլ պատրաստել: Դրա համար մեկ տուփ կաթնաշոռը խառնեք մեկ բաժակ սերուցքի ու մի քանի գդալ մեղրի կամ մուրաբայի հետ. համեղ է և օգտակար:
 
Չմոռանաք ածխաջրերի մասին : Շատացրեք սպիտակ հացի, մակարոնեղենի, կարտոֆիլի, շաքարի, մեղրի ու ամեն տեսակ քաղցրավենիքի կիրառությունը:

 

Սննդակարգ գիրանալ ցանկացողների համար


 
Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կարող է ևս մեկ խնդիր առաջանալ: Սպիտակուցների ու ճարպի ողջ պաշարը կարող է կուտակվել ստամոքսի հատվածում, և քաշը ավելացնելու փոխարեն կստացվի, որ ունեք առաջվա պես բարակ մարմին, բայց գեր որովայն: Այս խնդրի լուծումը մարզասրահում է: Այո´ … ուղղակի Ձեր վարժությունները փոքր -ինչ կտարբերվեն այն վարժություններից, որոնք անում են նիհարել ցանկացողները: Դուք պետք է կատարեք սնունդը օրգանիզմում հավասար տեղաբաշխելու և մկանները զարգացնելու վարժություններ:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 2005 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ, Առողջ ապրելակերպ, գիրանալ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ