08:08
Սննդակարգ ձկով` գեղեցկության և առողջության համար
 

   

Սննդակարգ ձկով` գեղեցկության և առողջության համարԱյս սննդակարգի տևողությունը 28 օր է: Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել թուլացած մաշկի առաձգականությունը: Բացի այդ` այն ապահովում է հիանալի ինքնազգացողությամբ, կենսական ուժով և էներգիայով:


Սննդակարգի կանոնները: Շաբաթական ուտել առնվազն 10 բաժին ձուկ (ցանկալի է` օրը 2 բաժին): Ձուկը, թռչնամիսն ու բանջարեղենը պետք է եփել գոլորշու վրա: Կերակուրներին լրացուցիչ ճարպեր ավելացնել չի կարելի: Օրական խմել 8-10 բաժակ ջուր կամ հանքային ջուր: Սուրճից ցանկալի է հրաժարվել:


Առաջին 3 օրը պետք է պահպանել հետևյալ դիետան. արթնանալուն պես խմել հանքային ջուր` առանց գազի: Նախաճաշ. 100 գ շոգեխաշած ձուկ, կես ափսե վարսակի շիլա, կանաչ խնձոր: Հետճաշիկ.  250 գ ձուկ, հազարով աղցան` կիտրոնի հյութ և ձեթ ավելացրած: Ճաշ. ձիթապտղի ձեթով համեմված սարդինա (ձկան տեսակ է), վարունգով և պոմիդորով, կանաչ սոխով աղցան` կիտրոնի հյութ և ձեթ ավելացրած, կես տանձ: Ընթրիք. 100 գ ձուկ` շոգեխաշած ծաղկակաղամբով, վարունգով և պոմիդորով աղցան, բողկ, շամպինիոն և հատապտուղներով, տանձով, խնձորով, նշով աղցան:


4-րդ օրվանից սննդակարգը կարելի է բազմազան դարձնել` չմոռանալով վերոնշյալ կանոնները:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 1422 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ, Առողջ ապրելակերպ, գիրանալ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ