11:29
Սննդակարգ՝ 9 օրում 3-10 կգ-ով նիհարելու համար
 

   

Սննդակարգ՝ 9 օրում 3-10 կգ-ով նիհարելու համար

Արգելվում է կիրառել՝ հղիներին, անեմիայի հակված մարդկանց, 18-ից ցածր տարիքի մարդկանց: Սննդակարգը սկսելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել բժշկի հետ: Սննդակարգը թույլատրվում է կիրառել ոչ հաճախ, քան 6 ամիսը մեկ անգամ:

Սննդակարգի 9 օրերը բաժանվում են 3 մասի:

Առաջին 3 օր՝ բրնձային օրեր.

Կարելի է օգտագործել սպիտակ կամ դեղին բրինձ:

Երեկոյան 250 գրամ բրինձը լվանալ, վրան 1:2 չափաբաժնով ավելացնել եռման ջուր, եփել 15 րոպե: Ստացված մասսան բաժանել 6 մասի և ուտել օրվա ընթացքում: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի ժամը 20:00-ից ոչ ուշ: Բրնձային օրերի ընթացքում ամեն օր անհրաժեշտ է ուտել նաև 3 թեյի գդալ մեղր՝ ոչ բրինձն ուտելու ժամանակ, ինչպես նաև խմել 2.5 լիտր մաքուր, չգազավորված ջուր:

Երկրորդ 3 օր՝ հավի մսի օրեր

Այս 3 օրերի ընթացքում ուտում են միայն հավի միս: Մեկ օրվա չափաբաժինը 1200 գրամ կշռող հավն է: Այն հարկավոր է եփել գոլորշու վրա, միսն առանձնացնել կաշվից, կաշին դեն նետել: Միսը կտրատել մանր և ստացվածը դարձյալ բաժանել 6 մասի՝ ուտել օրվա ընթացքում: Դարձյալ ամեն օր խմել 2.5 լիտր մաքուր ջուր: Մեղրը հանել սննդակարգից:

Վերջին 3 օրեր՝ բանջարեղենային օրեր

500 գրամ ցանկացած բանջարեղեն՝ եփած վիճակով և 500 գրամ հում բանջարեղեն՝ առանց աղի, այս ամբողջը նորից բաժանել 6 մասի և ուտել օրվա ընթացքում մինչև ժամը 20:00-ն: Ջրի քանակը կարելի է դարձնել օրական 2 լիտր՝ այն քաղցրացնելով մեղրով: Խմել նաև կանաչ թեյ, քանակն՝ ըստ ցանկության:

Սննդակարգի հեղինակը Մարգարիտա Կոռոլյովան է, այն կիրառում են ռուսական շոու-բիզնեսի բազմաթիվ  աստղեր: Նրանց կազմվածքների փոփոխությունները կարճ ժամանակահատվածում այնքան ակնհայտ են դառնում, որ սննդակարգի հետևորդներն օրեցօր ավելանում են: 


Дениз Остин. Быстрая потеря веса


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 709 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ