21:40
Շոկոլադը կօգնի պայքարել կնճիռների դեմ
 

   

Շոկոլադի կօգնի պայքարել կնճիռների դեմ

Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը: 

Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի "European Dermatology London" մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի մասնագետները, շոկոլադի ոչ մեծ քանակությունը մաշկը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից և նվազեցնում մաշկի կնճիռների առաջացման հավանականությունը: Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ այդպիսի օգտակար հատկությամբ օժտված է միայն մուգ շոկոլադը, որը հարուստ է անտիօքսիդանտներով՝ ֆլավանոլներով: 

Շոկոլադի արդյունավետ հատկությունների մասին հայտարարում են նաև Օքսֆորդի Համալսարանի ու Հալլ և Յորք Բժշկական Կենտրոնի մասնագետները, ովքեր պնդում են, որ շոկոլադի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև օգնում է պայքարել խրոնիկ հոգնածության դեմ և լավացնել հիշողությունը: 

Նյարդաբաններն էլ պարզել են, որ շոկոլադի օգտագործումը կենդանիների և մարդկանց օրգանիզմում նպաստում է ուղեղի վրա ազդող բնական ցավազրկող ֆերմենտների առաջացմանը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1004 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարար, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ