21:40
Աղջիկներին հաճախակի պետք եկող կոսմետիկ հնարքներ և խորհուրդներ
 

   

Աղջիկներին հաճախակի պետք եկող կոսմետիկ հնարքներ և խորհուրդներ

 

Ինչպես կիրառել երանգավորող քսուքը

- Հարթել հիմքը դեմքին: Սա Ապահովում է հարթ տարածություն և օգնում դիմահարդարումը երկար պահել, հատկապես եթե ձեր մաշկը յուղոտ է:

- Յուրաքանչյուր այտին, քթին և ճակատին դրեք երանգավորող քսուքի մի կետ:
- Դեմքի կենտրոնից տարածեք դեպի դուրս` օգտագործելով խոնավ վրձին, ապահովեք բարակ ծածկույթ: Կարող եք տարածել նաև մատներով: Մարմնի ջերմությունը կօգնի, որպեսզի բանաձևը բնական տարածվի մաշկին:

Հավելյալ. Եթե երանգավորող քսուքը լղոզվում է կամ լցվում քթի և աչքերի տակի ծալքերի մեջ, ապա մաքրեք այն մատներով:

 

Ինչպես կիրառել գունաբացող միջոցը

- Գրեք C տառը բութ մատով և ցուցամատով: Տեղադրեք բութ մատը այտոսկրին, իսկ
ցուցամատը հոնքոսկրին:

- Հանեք ձեռքն ու մի փոքր քսուք, հեղուկ կամ փխրուն գունաբացող միջոցով գրեք այդ նույն C տառը,- ասում է Վենդ Զոմնիրը` Urban Decay կոսմետիքսի համահիմնադիրը:

- Լավ տարածեք մատներով: Եթե կարծում եք չափազանցրել եք, ապա տարածեք մի փոքր փխրուն դիմափոշի վրայից,- ասում է Մեգգի Ֆորդ Դենիելսոնը` Benefit Cosmetics-ի հեղինակություններից մեկը:  

Հավելյալ. Գունաբացող միջոցը ոչ միայն ապահովում է լուսաշող մաշկ, այն ստեղծում է նաև օպտիկական պատրանք: Մոտիկ աչքերն ավելի հեռու ցույց տալու համար մի փոքր տարածեք աչքերի անկյուններին: Շուրթերին առավել ընդգծված տեսք հաղորդելու համար գունաբացող միջոցը տարածեք վերին շուրթերին կորին տափակ վրձնով: Դեմքն առավել նիհար ցույց տալու համար, տարածեք քթի կենտրոնից դեպի ներքև:  

 

Ինչպես գծել ուղիղ գիծ աչքերին հեղուկ կամ մատիտ գծաներկով

Թարթիչների եզրագծման երկու կողմում կետեր դրեք մատիտով, ներքին անյկյունից դեպի արտաքին անկյունը: 

- Ուժեղ լույսի ներքո միացրեք այդ կետերը: Եթե ձեռքը հենելու կարիք ունեք, ապա հենեք այն արմնկին կամ հայելուն:

- Ավարտեք գիծը թարթիչների ավարտին,- ասում է Միկի Կաստիլոն՝ դիմահարդարողը Le Métier de Beauté-ից: Եթե ցանկանում եք ստանալ կատվի աչքերի էֆեկտ, ապա մի փոքր անցեք թարթիչների պոչից:

Հավելյալ.  Ֆիքսեք գծաներկը` նույն երանգի ստվերաներկի օգնությամբ, բարակ անկյունաձև վրձնի օգնությամբ:

 

Ինչպես օգտագործել թարթիչները կորացնող գործիքը

- Թարթիչները պետք է լինեն մաքուր և չհարդարված (եթե փորձեք կորացնել սևաներկի կիրառությունից հետո, այն կարող է դիպչել և լղոզվել՝ վնասելով):

- Ամբողջական կորացման համար, ընտրեք լայն կորացնող գործիք: Միայն թարթիչների արտաքին անկյունների կորացման համար (աչքերը խոշորացնող էֆեկտ) ընտրեք փոքր կորացնող գործիք: Գործիքը տեղադրեք վերին թարթիչներին հնարավորինս մոտ, մի քանի վայրկյանով սեղմեք և պահեք գործիքը:

- Շարժեք կորացնող գործիքը դեպի վերև և նուրբ սեղմեք մի քանի վայրկյան:

Հավելյալ.  Առավել կտրուկ կամ կոր տեսք հաղորդելու համար տաքացրեք կորացնող գործիքը ֆենով մի քանի վայրկյան: (Սակայն չմոռանաք ձեռքով ստուգել տաքությունը նախքան կիրառելը),- հայտնում է «Գեղեցկության կոդը»:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 987 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարար, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ