13:38
Պեպեններ
 

   

Պեպեններն առաջանում են արևի ճառագայթներից, ուստի խորհուրդ է տրվում գարնանը հնարավորին չափ խուսափել արևի տակ երկար զբոսնելուց: Այսօր տարածված Է, որ պեպենները գունաթափում են մաշկափոխության միջոցով: Տնային պայմաններում կարելի Է օգտագործել հետևյալ դիմակները.

Պեպեններ

  • 1 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 կիտրոնի հյութ, 100 գ օղի, լավ խառնել ևքսել մաքուր դեմքին: Կաթի մեջ սև հաց փշրել, թողնել մի քանի ժամ, խառնել և օգտագործել:
  • 10 գ գինեթթվին ավելացնել 15 գ կիտրոնի հյութ և 10 գ եռացրած ջուր: Մաքրել միջին մեծության կարտոֆիլ, քերել, խառնել մեկ ճաշի գդալ կաթի ու դիմափոշու հետ: Ստացված խառնուրդը քսել դեմքին և պահել 20 րոպե: Դեմքին քսել ճարպոտ սնուցիչ քսուք, վրայից դնել կիտրոնի բարակ կտրած շերտիկներ: Դիմակը երեսին թողնել 10 րոպեից ոչ ավելի:
  • Մեկ ձվի դեղնուցը հարել մինչև թանձր փրփուր առաջանալը, ավելացնել մեկ թեյի գդալ ջրածնի պերօքսիդ: Ստացված խառնուրդը 3 շերտով քսել դեմքին և թողնել 15 րոպե:
  • Այս դիմակները դեմքին պահել 20 րոպե, լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով և սնուցողքսուքքսել: Շատ օգտակար է դեմքը սրբել մածունով, կաթով:
  • Պեպեններն անցկացնելու համար լավ արդյունք են տալիս նաև դեղաբույսերը: 2 ճաշի գդալ խատուտիկ դեղաբույսը 15 րոպե եփել 300 մլ ջրով, սառեցնել և այդ եփուկով դեմքը լվանալ առավոտյան և երեկոյան: Պեպեններին կարելի է քսել թարմ սոխի հյութ: Շատ օգտակար են վարունգի և մաղադանոսի հյութերը: Դրանցով դեմքը պետք է սրբել օրական 2-3 անգամ:
  • Կաթնուկի (խատուտիկ) մանրացրած արմատների վրա պետք է լցնել 300 մլ ջուր, եռացնել 15 րոպե, սառեցնել, քամել և ստացված եփուկով դեմքն առավոտյան և երեկոյան լվանալ:
  • Թարմ կարտոֆիլի հյութով բուժում են էկզեման, այրվածքները, կոշտուկները, մաշկի բորբոքումները և թարախային բշտիկները: Մաքրած կարտոֆիլն անցկացնել քերիչով, ստացված զանգվածը լցնել երկտակ մառլյայի վրա, դնել մաշկի վնասված մասին, թողնել 2 ժամ և լվանալ գոլ ջրով:

kiss.am - Գեղեցկություն և հմայք


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 4013 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ