05:49
Որո՞նք են էկոլոգիայի տեսանկյունից ամենավտանգավոր մթերքները
 

   

Որո՞նք են էկոլոգիայի տեսանկյունից ամենավտանգավոր մթերքներըԱմերիկյան Environmental working group ընկերությունը մշակել է դիետիկ առաջարկներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և կրճատել մթնոլորտում վնասակար գազերի ծավալը: Այդ նպատակով կազմվել է  բնության վրա տարբեր մթերքների ազդեցությունը բնութագրող աղյուսակ, հաղորդում է Росбалт-ը:

Ըստ մասնագետների՝ բնության համար ամենավտանգավորը գառան միսն է: 100 գրամ գառան մսի արտադրության ու պատրաստման ընթացքում արտանետվող գազերի քանակը համարժեք է ավտոմեքենայով 7 մղոն հեռավորություն անցնելու ընթացքում մթնոլորտ դուրս բերվող գազերի ծավալին:
Բնության համար ավելի քիչ վտանգավոր են տավարի, խոզի միսն ու պանիրը: Էլ ավելի քիչ վնասակար գազեր են արտանետվում ձկնեղենի, թռչունների ու ձվերի արտադրության և պատրաստման ընթացքում:                                
Էկոլոգիայի տեսանկյունից ամենաանվտանգը ոսպն է: 100 գրամ ոսպի աճեցումն ու պատրաստումը համարժեք է ավտոմեքենայով 100 մ հեռավորություն անցնելուն:
Հատկանշական է, որ էկոլոգների խորհուրդները համընկնում են դիետոլոգների մոտեցումներին:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 835 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ