05:49
Ո՞ր դիրքով քնել. Խորհուրդներ
 

   

Ո՞ր դիրքով քնել. ԽորհուրդներԹիկունքի վրա քնելն ամենալավ դիրքն է նրանց համար, ովքեր ցանկանում են լավ տեսք ունենալ. դիմային մկաններն այդ դիրքում թուլանում են, մաշկին ապահովելով թթվածնի բավարար մատակարարում: Արդյունքում՝ թարմ տեսք ու կնճիռների ավելի ուշ դրսևորում:

Ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունն ամենանվազագույնն է, որը թույլ է տալիս լիովին հանգստանալ, դրա հետ մեկտեղ, թուլացնելով միջողնային սկավառակները, ինչն էլ իր հերթին լավ է օստեոխոնդրոզի կանխարգելման համար:

Այս դիրքը հարմար չէ նրանց, ովքեր խռմփացնում են, նաև տառապում գիշերային ապնոէից (շնչադադար) կամ բրուկսիզմից (ատամների կրճտոց): Այս բոլոր տհաճությունների դրսևորումն ուժեղանում է, երբ մարդը քնում է թիկունքի վրա:

Կողքի վրա քնելուցնվազում է ծանրաբեռնվածությունը գոտկատեղի վրա, այնպես որ, այդպիսի ցավերի դեպքում դա ամենալավ դիրքն է:

Վերին շնչուղիները չեն միակցվում, նշանակում է մարդը չի խռմփացնում, օրգանիզմն էլ թթվածնով բավականաչափ լավ է մատակարարվում: Այս ամենը լավացնում է քնի որակը, թույլ տալով առավելագույնս հանգստանալ: Այս դիրքը նաև նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը և նպաստում գլխուղեղի լավ աշխատանքին:

Որովայնի վրա քնելուց այս դիրքը կթեթևացնի վիճակը`եթե տառապում եք որովայնի փքվածությամբ, Հատկապես, այդ պատճառով էլ երբեմն փոքր երեխաներին պառկեցնում են որովայնի վրա:

Ողնաշարի պարանոցային հատվածը գտնվում է անբնական դիրքում, ինչն էլ կարող է հանգեցնել ցավերի, նաև վատացնել գլխուղեղի արյան մատակարարումը, որովհետև ողնաշարի զարկերակներից մեկը երբեմն մասնակի փակվում է:

Դեմքի մաշկին թթվածնի մատակարարումը նույնպես նվազագույնն է, դրա համար ովքեր սիրում են այս դիրքով քնել, նրանց մոտ ժամանակից շուտ են կնճիռներ դրսևորվում:

Կարևոր է Ձեզ հարմար դիրքով քնելուց զատ, անպայման ուշադրություն դարձրեք ներքնակին: Եթե պառկում եք անհարմար ներքնակի վրա, ստիպված եք լինում ամբողջ ժամանակ մի դիրքից մյուսին փոխվել: Իսկ դա անքնության ամենագլխավոր պատճառներից մեկն է: Ամենահարմարը կիսակոշտ ներքնակն է:


 

Հանգիստ քնելու հիանալի խորհուրդներ

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 816 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: քուն, առողջարան, օգտակար խորհուրդներ, առողջ քուն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ