20:15
Ինչպե՞ս վերականգնել լյարդը. դիետա
 

   

Բացառվում են այն սննդամթերքները, որոնք համարվում են ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հյութազաաման գրգռիչներ՝ էքստրակտային նյութեր, եթերային ճարպեր պարունակող մթերքներ, սոխ, սխտոր, թրթնջուկ, սպանախ, տապակած կերակուրներ, որոնք պարունակում են ոչ լրիվ ճեղքված ճարպեր՝ ակրոլիններ և ալդեհիդներ, ինչպես նաև դժվարահալ ճարպեր, խոլեստերին և պուրիններ պարունակող մթերքներ: Ածխաջրատների 350գ-ից ոչ ավելի պարունակության սննդամթերքներ: 

 

 

Սնվել օրական 5-6 անգամ, կերակրի աղ ընդունել օրական 8-10գ:

Թույլատրվող սննդամթերքներն ու ճաշատեսակները: 

Ցորենի և աշորայի ալյուրից պատրաստված ոչ թարմ հաց: Չորահացիկներ, ոչ յուղալի հրուշակեղեն: Բանջարեղենով, մրգերով և տարբեր հատիկներով, սպիտակաձավարով, հնդկաձավարով պատրաստված ապուրներ: Թարմ, խաշած, խորոված բանջարեղեն, կանաչիներ, սալաթներ, վինեգրետներ: Անյուղ շոգեխաշած կամ աղացած միս, հավ, ձուկ: Կտրտած թարմ կաղամբ: 

Ձվի սպիտակուցից պատրաստված ճաշատեսակներ: Ձուն ճաշատեսակների մեջ: Մաքուր կաթ, ինչպես նաև ճաշատեսակների մեջ: 

Կաթնաթթվային մթերքներ՝ մածուն, կեֆիր և այլն, կաթնաշոռ, պանիր: Քաղցր մրգեր և թարմ ու չորացած հատապտուղներ բնական ձևով և ճաշատեսակների մեջ: 

Շաքար, մեղր, մուրաբա: Մրգեր և հատապտուղների հյութեր: Թարմ մասուրի թեյ, ոչ թունդ սուրճ՝ կաթով և առանց կաթի: Կարագ, բուսական ճարպեր, ձեթեր՝ ավելացնելով պատրաստի ճաշատեսակներին, առանց տապակելու:

Չի թույլատրվում բողկ, ամսական բողկ, թրթնջուկ, սպանախ, սոխ, սխտոր, սունկ, սուր, գրգռիչ համեմունքներ, կակաո:

Աղբյուրը:


 

HD որակով դիտել այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 5053 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, վերականգնել կյարդը, առողջարան, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ