09:03
Օրական 1 ժամ արագ քայլելով՝ կարելի է ամսական 1 կգ նիհարել
 

   

Վազքը բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմում ճարպային նյութափոխանակությունը կարգավորելու հարցում: Ճարպային փոխանակման արմատական փոփոխությունները կարող են շրջադարձային դառնալ աթերոսկլերոզի զարգացման համար: Վազքն արդյունավետորեն նպաստում է քաշի կարգավորմանը:

Կանոնավորապես վազող մարդու քաշը մոտ է իդեալականին, իսկ օրգանիզմում ճարպի քանակը 1.5 անգամ պակաս է, քան չվազողներինը:


Շատ արդյունավետ կարող է լինել նաև արագ քայլքը (օրական 1 ժամ/) որը համարժեք է 300-400 կկալ էներգիա կորցնելուն՝ կախված մարմնի զանգվածից: Այդ դեպքում երկու շաբաթվա ընթացքում էներգիայի լրացուցիչ ծախսը կկազմի 3500 կկալ, ինչը կհանգեցնի 500 գ ճարպային հյուսվածքի կորստի: Արդյունքում 1 ամսվա ընթացքում օրական մեկ ժամ արագ քայլելով (առանց սննդի կրճատման) մարմնի զանգվածը 1 կգ-ով կպակասի:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 2562 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք, առողջարան, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ