06:25
Նորալուսնի էներգետիկան. ինչպես նիհարել առանց ջանքերի
 

   

 

Լուսնի ազդեցությունը մեր օրգանիզմի վրա վաղուց արդեն ապացուցված է: Այդ առանձնահատկությունը կարելի է օգտագործել ոչ միայն ընտանիքում բարօրության հասնելու, այլ նաև մարմնի գեղեցկության համար: Նորալուսինը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից և ձեռք բերել ցանկալի կազմվածք:

Իհարկե, բոլորն արդեն լսել են լուսնային դիետայի մասին և շատերը փորձել են այն իրենց վրա: Իրականում այդ մեթոդիկան գերազանց օգնում է, եթե հետևեն բոլոր խորհուրդներին: Իսկ ուժեղացնել նրա ազդեցությունը և ազատվել ավելորդ քաշից, կօգնի նիհարելու համար ծեսը:

Ծես Նորալուսնի ժամանակ. մարմնի բարելավումը:

Այն բաղկացած է մի քանի էտապներից: Առաջինը կատարվում է Նոր լուսնի առաջացումից 2 օր առաջ կամ հետո: Հաջորդն անհրաժեշտ է իրականացնել հենց Նորալուսնի երեկոյան:

Առաջին փուլի ժամանակ 2 օրերի ընթացքում հարկավոր է խմել որքան հնարավոր է շատ հմայախոսության ենթարկված ջուր: Խորհուրդ է տրվում օգտագործել 2 լիտրից ոչ պակաս հեղուկ, սակայն կարելի է քչացնել չափաբաժինը, եթե Դուք անհարմարավետություն եք զգում: Առանձնացրեք երեկոյան հատուկ շիշ և լցրեք այն: Բռնեք ջրով լցված շիշը ձեռքի ափերով և շշնջացեք նրա վերևում հետևյալ արտահայտությունը. «Ջուր, օգնիր, լավ կառուցվածք նվիրիր: Լուսին, տո՛ւր ինձ քո էներգիան: Ավելորդ կիլոգրամները հեռանում են ինձանից մեկընդմիշտ: Ամեն: Ամեն: Ամեն»:

Շշնջացեք դա 3 անգամ, հետո դրեք ջրով շիշը պատուհանի մոտ և պառկեք քնելու: Առավոտյան անոթի խմեք մի քանի կում, իսկ հետո ամբողջ օրվա ընթացքում խմեք հմայախոսության ենթարկված ամբողջ ջուրը: Գլխավորը, որպեսզի երեկոյան ամբողջ շիշը դատարկված լինի: Կրկնեք ամբողջը հաջորդ օրը:

Երկրորդ փուլը պետք է սկսել հենց Նորալուսնին: Եվ եթե նախորդ դեպքում ջուրը օգնում էր մաքրել օրգանիզմը ներսից, ապա այս անգամ ազդեցությունը մարմնի վրա կլինի արտաքինից: Երեկոյան Դուք պետք է բուրավետիչ յուղերով լոգանք ընդունեք: Կարելի է ընտրել յուրաքանչյուր բույր: Յուղը ջրի մեջ լցնելիս շշնջացեք նույն արտահայտությունը 3 անգամ և ջրի մեջ մտնելիս պատկերացրեք, որ ավելորդ քաշը գնում է ջրի հետ: Դուք մաքրվում եք ներքինից և արտաքինից, մկանները ձգվում են, իսկ մաշկը ավելի երիտասարդ և ձիգ տեսք է ունենում: Հրաժեշտ տվեք Ձեր կիլոգրամներին, որոնք երբեք ետ չեն վերադառնալու և շնորհակալություն հայտնեք դրանց այն բանի համար, որ դրանք այդքան ժամանակ պաշտպանել են Ձեզ և հոգ են տարել Ձեր մասին: Իսկ հիմա զգացեք, ինչքան թեթև եք Դուք և ինչպես եք Դուք հիմա դուրս գալիս ջրից` լրիվ ուրիշ մարդ դարձած: Դրանից հետո պառկեք քնելու և այս մեթոդիկայի մասին ոչ մեկին մի պատմեք, քանի վերջնականապես չեք ազատվել ավելորդ քաշից:

Սակայն չպետք է մոռանալ, որ բազմոցին պառկելով և սնվելով կիսաֆաբրիկատներով, Դուք գործընթացը կդարձնեք ավելի երկարատև և ոչ այդքան արդյունավետ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 2306 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ