12:36 Մեծ և ձիգ կուրծքը երազանք չէ. վարժություններ | |||
![]()
Ձեզ ենք առաջարկում մի քանի հեշտ ու արդյունավետ վարժություններ. Կանգնած դիրքում արմունկները ծալեք կրծքի հատվածում, միացրեք ձեռքի ափերն ու սեղմեք իրար 5-7 վայրկյանով 3-4 անգամ՝ ընդմիջելով 15-25 վայրկյան: Նույն վարժությունը կարելի է կատարել ձեռքերի մեջ պահելով ֆուտբոլի գնդակ: Նստեք աթոռին սեղանի դիմաց: Ձեռքերը դրեք սեղանին՝ ափերով ներքև: Ապա ափերը մեկ անգամ միասին, ապա՝ առանձին-առանձին սեղմեք սեղանին՝ ընդմիջելով 10-15 վայրկյան: Կանգնեք դեմքով դեպի պատը բացած ձեռքի հեռավորության վրա: Ձեռքերը հենեք պատին և արմունկում ծալելով աշխատեք կուրծքը պատին հասցնել, ապա հետ գնացեք ու կրկնեք: Վարժությունը կատարել մինչև 8-ը հաշվելով: Պառկեք մեջքի վրա: Վերցրեք հանտելներ: Ձեռքերը պահեք ձեր դիմաց ու մի փոքր ծալեք արմունկում: Տարածեք ձեռքերը դեպի հատակը ու հատակին դիպչելուն պես հետ բերեք: Կատարեք վարժությունը 6-8 անգամ: Ձեռքերը դրեք ծնոտի տակ ու ծնոտով ճնշում գործադրեք դրանց վրա: Կրկնեք 3-4 անգամ 5-7 վայրկյանով' ընդմիջելով 10-15 վայրկյան:
HD որակով դիտել այստեղ:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ ) >
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |