02:11
Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները
 

   

Ֆիթնես ակումբը ոչ բոլորի գրպանին է հարմար: Տարբեր մարզասարքեր գնելն էլ երկու մեծ աղետի է հանգեցնում. ա) խարխլվում է ընտանեկան բյուջեն, բ) բնակարանում առանց այդ էլ տեղ չկա, ամուսինը կարող է բարկանալ և ամուսնալուծվել, երբ ֆուտբոլային խաղի ընթացքում բազմոցի և հեռուստացույցի մեջտեղում կինը հայտնվի մարզասարքի վրա:

 

Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները

 

Եվ այսպես, մի կողմ թողեք փոշեկուլը, հարդուկը կամ դուրս եկեք խոհանոցից և տնային պայմաններում մարզեք մկանները (մկանների մարզումը որևէ կապ չունի ամուսնուն գրտնակով ծեծելու հետ):

Ահա վեց վարժություն, որոնք ոչ միայն կաշխուժացնեն մկանները, այլև կօգնեն կարգավորել քաշը: Տնային պայմաններում մկանների մարզման համար անհրաժեշտ են բարձ, բազմոց և սրբիչ:

Զարկերակի հաճախությունը կարելի է բարձրացնել մարզումների և վարժությունների հաճախականությամբ: Արդյունքում մարզվում են ոչ միայն ձեռքերի և ոտքերի մկանները, այլև սրտամկանը: Յուրաքանչյուր վարժություն պետք է կատարել մեկ րոպե: Հետաքրքրության համար կարելի է փոխել վարժությունների հերթականությունը:

 

Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները

 

Վարժություն №1. նետում ենք բարձը

Այս վարժության մեջ ներգրավված են հետույքի, ոտքերի մկաններն ու կայունացնող մկանները: Ոտքերը դնում ենք ուսերի լայնությամբ, բարձը բռնում ենք ձեռքերում: Ձեռքերը վերև ենք բարձրացնում և բարձը պահում ենք ձգված ձեռքերում: Բարձը գցում ենք մեր դիմաց, հետո կքանստում, որպեսզի վերցնենք այն:

 

Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները

 

Վարժություն №2. ձգում

Մկանների տնային մարզումներն անպայման պետք է ձգում ներառեն, որտեղ աշխատում են կայունացնող մկանները, ուսերը, ձեռքերն ու կուրծքը: Ելման դիրք. Ծնկները դնում ենք բազմոցին, ձեռքերի ափերը՝ հատակին: Ձեռքերը կարելի է դնել «ժամը 5»-ի տեսքով կամ ամուր սեղմել մարմնին: Վերջինի դեպքում արմունկները պետք է հետ տանել:

 

Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները

 

Վարժություն №3. դիպչել հատակին

Այս վարժությունն ուղղված է ոտքի և կայունացնող մկանների ամրացմանը: Աջ ոտքը դնում ենք բարձին, ձախ ոտքի ծունկն առջևի կողմից բարձրացնում ենք մինչեւ ազդրերը: Ձեռքերը պարզում ենք դեպի տարբեր կողմեր: Չիջեցնելով աջ ձեռքը՝ ծալում ենք այն: Ձախ ոտքը հետ ենք տանում, կռանում ենք և ձախ ձեռքով փորձում դիպչել հատակին: Փոխում ենք կողմերը:

Վարժություն №4. ոտքով թափահարում

Ներգրավված են ոտքերի, կոնքերի և կայունացնող մկանները: Բազմոցի վրա սեղանի դիրք ենք ընդունում: Աջ ոտքը շեղակի վերև ենք բարձրացնում, ձախ ձեռքով դիպչում ենք ոտքին: Վերադառնում ենք ելման դիրքին և կրկնում հաջորդ կողմով:

 

Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները

 

Վարժություն №5. ցատկ

Սրբիչով ցատկը հետույքի մկանները մարզելու համար է: Աջ կողքով կանգնեք ոլորած սրբիչի վրա: Թևերը ծալեք, ոտքերը միասին դրեք: Մեկ րոպեի ընթացքում ցատկեք սրբիչի վրայով:

 

Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները

 

Վարժություն №6. «լանչ»

Աջ ոտքը դրեք սրբիչի վրա, ձեռքերը դրեք կոնքերին: Հատակի վրա սահելով՝ աջ ոտքով «լանչ» ենք կատարում: Վերադառնում ենք ելման դիրքին եւ փոխում ոտքը:

 

Մարզանք տնային պայմաններում. վարժեցրեք ձեր մկանները


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 2778 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ