22:00
Կանացի 7 սովորույթ, որոնք վնասակար են առողջության և արտաքինի համար
 

   

Կանացի 7 սովորույթ, որոնք վնասակար են առողջության և արտաքինի համարԿանայք հաճախ են իրենց ներում «փոքրիկ թուլությունները», որոնք, սակայն, կարող են ազդել նրանց առողջության և գեղեցկության վրա, գրում է lady-forever.ru-ն` ներկայացնելով այն յոթ վնասակար սովորույթները, որոնք կարող են նման հետևանքներ ունենալ:

 

1. Բարձրակրունկ կոշիկ

Շատ կանայք են նախընտրում բարձր կրունկներ կրել ամեն օր, մինչդեռ այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել` մեջքի ցավեր, արտրիտ և այլն: Ըստ մասնագետների` կրունկի առավելագույն բարձրությունը 4 սմ-ն է:

2. Ծանր պայուսակներ

Գաջետների եւ աքսեսուարների թվի ավելացմամբ պայմանավորված` կանանց մեծ մասն ամեն օր մի քանի կգ կշռող պայուսակ է վերցնում: Նման «բեռնվածությունը» ևս կարող է մեջքի և վզի շրջանում ցավերի պատճառ դառնալ: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ծանր պայուսակներից, իսկ եթե հնարավոր չէ, գոնե օգտագործել մի քանիսը` ծանրությունը կիսելու համար:

3. Առանց կոսմետիկան մաքրելու քնելը

Առանց մակիաժը հեռացնելու քնելը նշանակում է դեմքին թողնել կոսմետիկայի հետքերն ու փոշին, ինչը կարող է խցանել ծակոտկեններն ու բորբոքումների պատճառ կարող է դառնալ:

4. Բյուստգալտերի ոչ ճիշտ չափսը

Կանանց 70% -ը ոչ ճիշտ չափսի բյուստգալտեր է կրում: Դա կարող է առողջական բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում` մեջքի, վզի, կրծքի շրջանում ցավեր առաջացնել, վատացնել շնչառությունը, արյան շրջանառությունը և այլն:

5. Խնդիրներն «ուտելը»

Կանայք հակված են ուտել` տրամադրությունը բարձրացնելու կամ սթրեսից ազատվելու համար: Խորհուրդ է տրվում սնվելու փոխարեն այդ խնդիրները փորձել այլ ճանպարհով լուծել` շրջել խանութներում կամ դուրս գալ զբոսնելու:

6. Անքնություն

Միչիգանի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք երկու անգամ ավելի շատ են իրենց զրկում քնից, քան տղամարդիկ: Քնի պակասն ազդում է տրամադրության և արյան ճնշման վրա: Ուստի նորմալ քունը կարևոր է:

7. Ինքն իրեն չսիրելը

Կանայք հաճախ են իրենց պահանջմունքները վերջին տեղ մղում` տնային հոգսերին ու պարտականություններին առաջնություն տալով:  Սակայն չպետք է մոռանալ, որ պետք է սիրել ինքդ քեզ, ժամանակ հատկացնել խնամքի համար, և կարողանալ «ոչ» ասել, երբ ինչ-որ բան կնոջ սրտով չէ:

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3622 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, կանայք և առողջությունը | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ