06:03
Ջենիֆեր Լոպեսի հատուկ դիետան և մարզանքը՝ աղջիկների համար
 

   

Երգչուհի, դերասանուհի և գործարար կին Ջեննիֆեր Լոպեսը երբեք այնքան լավ տեսք չի ունեցել, ինչպես 45 տարեկան հասակում։ Կանացի մարմնի և պիրկ հետույքի նորաձևության հիմնադիրը ներկայացրել է իր ֆիթնեսի և սննդակարգի գաղտնիքները։ Այդ մասին գրում է Glamour.ru-ն։

Գաղտնիք № 1

Ծննդաբերելուց հետո մարմինը վերականգնելու համար Ջեննիֆերն ընտրել է սպրինտային տրիատլոնը։ Նրան մարզում է հայտնի Թրեյսի Անդերսոնը (աստղային մարզչի հաճախորդներն են Մադոննան, Շակիրան և Գվինեթ Փելթրոուն)։Լոպեսը ավելի հավակնոտ նպատակ է դրել, քան նիհարելն է` մասնակցել մրցումների։ Յոգայով նա նիհարել է 18 կիլոգրամով և ծննդաբերելուց մոտ կես տարի անց մասնակցել տրիատլոնի իր առաջին մրցումներին, որն անցկացվեց Մալիբուում 2008թ. սեպտեմբերին։ 

Գաղտնիք № 2

Ջեյ Լոն սիրում է աերոբիկա, մարզասրահում պարապում է ծանրաձողով և համալիր վարժություններ է կատարում` նախատեսված կանացի պրոբլեմատիկ հատվածների համար (հետույք, ոտքեր և որովայն), դրանք 9–13 վարժություններ են, որոնք մարզիչը փոխում է ամեն տասը օրը մեկ։

Գաղտնիք № 3

Ջեննիֆերի երկաթյա օրենքն է` լիարժեք հրաժարվել շաքարից և աղից։ 

Գաղտնիք № 4

Չնայած խիտ ժամանակացույցին` Լոպեսն օրական քնում է ամենաքիչը 8 ժամ։

Գաղտնիք № 5

Ջեննիֆերը նախընտրում է մեդիտացիան ավելի, քան սպա կամ սրահներ այցելելը։


Մարզվում ենք Ջեյ Լոյի հետ միասին

Հետույք 

Չորեքթաթ դիրք ընդունեք։ Ձախ ձեռքը դրեք գոտկատեղին, ձախ ոտքը ձգեք դեպի հետ և բարձրացրեք այն հնարավորինս բարձր։ Վերադարձեք ելման դրություն։ Այնուհետև ձախ ոտքը` ծունկը ծալած վիճակում, տարեք կողք, ուղղեք այն և այդ դիրքում պահեք մի քանի վայրկյան։ Վերադարձեք ելման դրություն։ Կրկնեք վարժությունը 15 անգամ` յուրաքանչյուր ոտքով։  

Ոտքեր և ձեռքեր 

Ելման դրությունը` պառկած փորի վրա, ձեռքերը ծալված են արմունկում, կրծքի մոտ  ափերով հենվեք հատակին։ Բարձրացրեք ձախ ոտքը և դրեք մատների  ծայրերին։ Աջ ոտքը տարեք կողք` մարմնի նկատմամբ ուղիղ անկյան տակ։ Ձեռքերով հրվեք հատակից և մարմինը բարձրացրեք հնարավորինս վեր` կորացնելով մեջքը, սակայն չփոխելով ոտքերի դիրքը։ Վերադարձեք ելման դրություն։ Կատարեք 30 անգամ, արեք աջ և ձախ կողմով։  

Պրես 

Կանգնեք ծնկների վրա, ոտնաթաթերը բացեք ուսերի լայնությունից քիչ ավելի։ Վերցրեք 2 կգ հանտելը աջ ձեռքով, ծալեք արմունկում` այն տանելով գոտկատեղից մի քիչ հետ, այնպես, որ հանտելը կողք նայի։ Ձախ ձեռքը դրեք գոտկատեղին։ Իրանը թեքեք ձախ` պահպանելով հավասարակշռությունը, վերադարձեք ելման դրություն։ Թեքվեք դեպի աջ` հանտելով ձեռքը մեկնելով դեպի կողք, վերադարձեք ելման դրություն։ Կրկնեք 30 անգամ, փոխեք ձեռքը։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 657 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մարմնի խնամք, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ