07:36
Պայքար այրոցի դեմ
 

   

Շատերը հաճախ են այրոցի զգացողություն ունենում և փորձում պայքարել դրա դեմ զանազան մեթոդներով` չմտածելով այրոցն առաջացնող պատճառների մասին: Այրոցը երկու հիմնական պատճառ ունի` սեղմանի անբավարարություն, որի հետևանքով բարձր թթվայնության ստամոքսահյութը ստամոքսից անցնում է կերակրափող, և օգտագործվող այն սննդամթերքը, որը նպաստում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացմանը:

 

Պայքար այրոցի դեմ


Ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնում են բոլոր թթու, կծու ուտեստները, շոկոլադը, կակաոն, լոլիկը, կետչուպը, սխտորը, ցիտրուսայինները, ալկոհոլը, քացախը:
 
Այրոցի զգացողություն առաջանում է նաև շատակերությունից: Սննդի մեծ ծավալը մեխանիկորեն լայնացնում է ստամոքսն ու սեղմանը: Իհարկե, կան ստամոքսաղիքային համակարգի մի շարք հիվանդություններ, որոնք այրոց են առաջացնում, սակայն մարդկանց մեծամասնությունն այրոցից տանջվում է ինքն իր հանդեպ անփույթ վերաբերմունքի հետևանքով:
 
Այդ պատճառով էլ այրոց ունեցող մարդկանց  համար ցանկալի է  սննդային օրագիր պահել, կազմել սննդամթերքի ցուցակ, որում ընդգրկված սննդամթերքի տեսակները իրենց մոտ այրոց են առաջացնում, և խուսափել դրանցից:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1850 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ