18:35
Ինչպես ընթրել և չգիրանալ. 6 խորհուրդ
 

   

168.am-ը գրում է՝ 

Ինչպես ընթրել և չգիրանալ. 6 խորհուրդ

Kitchenmag.ru կայքը գրում է, որ, երբ փորձում եք նիհարել, շատ կարևոր է, թե ինչ եք ուտում հատկապես երեկոյան ժամերին, քանի որ նյութափոխանակությունն այդ ժամին դանդաղում է, և յուրաքանչյուր կտոր կարող է վերածվել որովայնի հատվածում ավելորդ կիլոգրամների: Սակայն դա չի նշանակում, որ ընթրիքը պետք է բաղկացած լինի միայն գազարից և բրոկոլիից: Ճիշտ մթերքների ընտրության և ապիտակուցների, ածխաջրատների ու ճարպերի հավասարակշռության դեպքում կարող եք վայելել համը՝ առանց խղճի խայթի:

 

1. Սկսեք աղցանից: Վիտամինների, հանքանյութերի և բջջանյութի մեծ քանակ ստանալու համար ընթրիքը սկսեք պարզ բանջարեղենային աղցանից՝ պատրաստված թարմ բանջարեղենից: Փենսիլվանիա նահանգում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ընթրիքը սկսում են աղցանից, 12 տոկոս քիչ կալորիա են օգտագործում: Սա օգնում է կառավարել ախորժակը և հեռու մնալ գիշերն ուտելուց:

axcan (1)

 

2. Սպիտակուց ավելացրեք: Հավի, խոզի, գառի միս, լոբազգիներ… մեծ հաշվով ձեր օրգանիզմի համար միևնույն է, թե սպիտակուցի աղբյուրներից որ մեկը կընտրեք: Սպիտակուցը կփոքրացնի ախորժակը և երկար ժամանակով հագեցածության զգացում կպարգևի, քան ածխաջրերը: Մի մոռացեք կաթնամթերքի մասին: Nutrition ամսագրում հրապարակված հետազոտություններից մեկում նշվում էր, որ կաթնամթերքի սպիտակուցներն օգնում են զսպել քաշի շատ ավելացումը և արդյունավետորեն մասնակցում են մկանային զանգվածի ձևավորմանը:

 

3. Ձավարեղեն օգտագործեք: Առողջ և նիհար լինելու համար պետք է նախապատվություն տալ նաև ձավարեղենին՝ հնդկաձավար, շագանակագույն բրինձ և այլ չմշակված մթերքներ: Հետազոտություններից մեկի ընթացքում պարզվել էր, որ չմշակված ձավարեղեն օգտագործողների մոտ որովայնի հատվածում նիհարելն ավելի արագ էր տեղի ունենում, քան նրանց մոտ, ովքեր ռաֆինացված մթերք են օգտագործում: Ձավարեղենը հարուստ է մագնեզիումով, հանքանյութերով, որոնք մեծ դեր են ունենում ճարպերի յուրացումը կանոնավորելու գործում:

axcan (3)

 

4. Մի մոռացեք դեսերտի մասին: Այն պնդումը կարող է կասկածելի թվալ, սակայն ի՞նչը կարող է ավելի պարզ լինել, քան հետևել դիետայի, որը ներառում է մի փոքր քաղցր վայելք: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղցր մթերքներից ամբողջությամբ հրաժարվելը կարող է շատ ուտելու պատճառ դառնալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 1218 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ