07:36
Ինչպես վերացնել բշտիկները
 

   

Բոլոր նրանք, ովքեր ունեն բշտիկներ, երազում են ազատվել դրանցից՝ մաքրելով մաշկը: Պարզվում է, որ բշտիկներին հրաժեշտ տալը բավականին հեշտ գործ է:

 

Ինչպես վերացնել բշտիկները

 

Իմանալու համար, թե որ պայքարի միջոցն է հանդիսանում ձերը, նախ պետք է որոշել, թե ինչպիսի ձև ունի ձեր մաշկը, ինչպես նաև նրա վրա բշտիկների առաջացման պատճառներ: Եթե բշտիկների հետ կապված ձեր խնդիրները կրում են մշտական բնույթ. ցավում է մաշկը, բշտիկները չեն անցնում և զբաղեցնում են մեծ տարածք, մշտապես առաջանում են նորերը, ապա պայքարելը դժվար է և հարկ է դիմել բժշկի: Հնարավոր է, որ նա ախտորոշի ձեզ մոտ «ակնե», որը ճարպոնի բորբոքում է: Այս դեպքում ձեզ անհրաժեշտ կլինի լիարժեք բուժման կուրս:

Եթե բշտիկները անհանգստացնում են ոչ հաճախ, ժամանակ առ ժամանակ, ապա խնդիրը ունի կոսմետիկական լուծում:

Ի՞նչ է անհրաժեշտ անել:

Բշտիկներից ազատվելու համար հարկավոր է առավել մեծ ժամանակ հատկացնել մաշկի խնամքին: Այս դեպքում բժշկական գիտելիքներն այդքան էլ անհրաժեշտ չեն: Հարկավոր է  պարզապես մաքրել մաշկը: Պետք է միայն գիտակցել, որ յուրաքանչյուր մաշկի համար կան հատուկ բաղադրատոմսեր դիմակների համար:

Բշտիկների դեմ պայքարի մասին խոսելիս հաճախ է ասվում այն մասին, որ դրանց դեմ պայքարելու ամենահիմնական եղանակը հաճախակի լվացումն է: Սակայն սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Դա չի օգնի ազատվել բշտիկներից, քանի որ բշկտիկները հանդիսանում են ճարպային գեղձերի բորբոքումներ, իսկ ճարպային գեղձերի հիմնական դերը մաշկի պահպանությունն ու խնամքն է: Առավել հաճախ լվանալով՝ մենք մաքրում են հենց այդ նույն ճարպը, և դրանց լվացման հետևանքով բշտիկները ոչ թե պակասում են, այլ ավելանում, քանի որ գեղձերն սկսում են ավելի ակտիվ գործել: Ներկայումս պարզվել է, որ օրական անհրաժեշտ է լվանալ մաշկը  2-3 անգամ: Նույնը կարելի է ասել նաև պիլինգի մասին, որի մանր մասնիկները ոչ թե մաքրում են բշտիկները, այլ ընդհակառակը՝ գրգռում են դրանք: Պայքարի համար հարմար է օգտագործել քսուքներ:

Նրանք, ովքեր ցանկանում են ազատվել բշտիկներից, պետք է առաջին հերթին կայունացնեն աղիների գործունեությունը: Շատերին կհետաքրքրի, թե ինչ կապ կարող է լինել մաշկի և աղիների միջև: Բանն այն է, որ մաշկը հաճախ իր վրա վերցնում է այն համակարգերի գործառույթները, որոնք մաքրում են օրգանիզմը: Հետևաբար՝ եթե կա աղիների գործունեության խանգարում, իսկ աղիները հանդիսանում են օրգանիզմի համար մեկ մաքրող համակարգերը,  ապա մաշկի վրա բշտիկների առկայությունը կլինի անխուսափելի երևույթ: 

Բշտիկներից ազատվելու համար առաջին հերթին օգնեք  ձեր աղիներին:

Խմեք առավոտյան մեկ բաժակ աղային լուծույթ: Պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ աղն ավելացնել կես լիտր ջրին: Դա ըմպելուց կես ժամ անց խմել մեկ բաժակ կեֆիր: Աղային լուծույթն իր վրա է վերցնում ստամոքսում գտնվող վնասակար նյութերը, իսկ կեֆիրը չեզոքացնում է աղի մնացորդները ստամոքսում և ավելացնում օգտակար բակտերիաների քանակը: Տեսանելի արդյունք կլինի միայն մոտ մեկ շաբաթից՝ ամենօրյա օգտագործման դեպքում:


Օրգանիզմը, ինչպես նաև մաշկը մաքրելու համար կօգնի ՋՈՒՐԸ, հատկապես՝ գոլ ջուրը:

Բոլոր մոդելները, որոնք մեզ են նայում էկրաններից, խմում են օրական միջինը 2-2,5 լիտր չգազավորված  ջուր: Իսկ դուք ինչո՞վ եք նրանցից վատը:

Եվս մի կարևոր հանգամանք. եթե որոշել եք ազատվել բշտիկներից, փոխե՛ք ձեր սննդակարգը: Կոլան, լիմոնադը, չիփսը, արագ պատրաստվող սնունդը, սուրճը մոռացե՛ք, եթե որոշել եք ազատվել բշտիկներից: Մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը, սոյան, կանաչ թեյը պետք է լինեն ձեր սեղանի մշտական բաղադրիչները: Դրանք կօգեն ձեզ և՛ բշտիկների դեմ պայքարելու, և՛ գեղեցիկ կազմվածք ունենալու համար:


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Как я избавилась от прыщей
 
 
 
Супер Продукты от прыщей. Еда против прыщей


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 4329 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ