14:54
Ինչպե՞ս վերացնել աչքերի տակի կապտուկները
 

   


Աչքերի տակ ժամանակ առ ժամանակ առաջացող կապտուկներն ու այտուցները աղավաղում են գեղեցկությունը և հոգնած կամ հիվանդ տեսք հաղորդում: Դրանք վերացնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ առաջացման պատճառը: Մաշկաբանների Եվրոպական ընկերության մասնագետները գտել են աչքերի տակի մուգ կապտուկների առաջացման վեց հիմնական, ամենատարածված պատճառներն ու դրանք վերացնելու լավագույն միջոցները:

Ինչպե՞ս վերացնել աչքերի տակի կապտուկները

1.    Անոթների լայնացում


Աչքի շուրջը գտնվող մաշկի տակ կան հարյուրավոր մազանոթներ: Սթրեսի պատճառով արյունը փոքր-ինչ կանգնում է, և քանի որ այդ մասում մաշկը բարակ է, մազանոթանոթները երևում են §կապույտ ստվերների¦ նման: Օգտագործե°ք աչքի այնպիսի քսուքներ, որոնք պարունակում են անոթները լայնացնող բուսական բաղադրիչներ: Այդպիսի ազդեցություն ունեն ալոեի հյութը, մկնափուշը, եղինջը… Անոթների լայնացմանը նպաստում են նաև K և C վիտամիններով քսուքները: Դրանք ամրացնում են  անոթները, նվազեցնում թափանցիկությունը, լավացնում արյան շրջանառությունը, և աչքի տակի կապտուկներն անհետանում են:
    
2. Մաշկի պիգմենտացիա

Աչքերի տակի կապտուկների պատճառը հաճախ կոսմետիկ միջոցների սխալ օգտագործումն է: Եթե քսուքին կից ցուցումներում նշված է, որ այն քսելուց հետո չի կարելի արևի տակ մնալ կամ արևաբուժության (սոլյարիի) գնալ, ուրեմն պետք է հետևել ցուցումներին: Այլապես ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից աչքերի տակ կապտուկներ կառաջանան:
Եթե աչքերի տակի մանուշակագույն շրջանակներն առաջացել են պիգմենտացիայի չարաշահումից, մաշկը պետք է սպիտակեցնել: Դրա համար հարկավոր է ռետինոլով հագեցված քսուքներ ընտրել: Դրանց օգտագործումից երկու ամիս հետո աչքերի տակի մաշկի գույնը կբացվի: Կօգնեն նաև արջախաղողի հյութով պատրաստված, մաշկը սպիտակեցնող բնական միջոցները, որոնք արդյունավետորեն պայքարում են պիգմենտացիայի խախտման դեմ: Ստորին կոպի նորմալ գույնը վերականգնում է նաև ֆոտոթերապիան, որը գունաթափում է մուգ հետքերը:

3. Ժառանգականություն


Աչքերի տակի կապտուկները լինում են նաև ժառանգական: Ոմանց մոտ անոթային ցանցը շատ մոտ է գտնվում մաշկի մակերեսին: Դրանից լիովին ազատվել, դժբախտաբար, հնարավոր չէ, բայց եթե ի ծնե աչքերի տակ կապտուկներ ունեք, ուրեմն 20 տարեկանից հարկ է զբաղվել դրանց վերացմամբ: Ավելի լավ է օգտագործել հատուկ այդ խնամքի համար նախատեսված յուղոտ քսուքներ, որոնք պարունակում են աչքերը չգրգռող յուղեր, ինչպես նաև կոլագեն, էլաստին ու գիալուռոնաթթու: Դրանց մեջ կան մաղադանոսի, եղեսպակի հյութեր: Դրանք կարգավորում են և° արյան շրջանառությունը, և° երակային ու լիմֆատիկ անոթների աշխատանքը: Կարելի է աչքերի տակի անոթների վրա սառույցի մանր կտորներ կամ բույսերի եփուկների թրջոցներ դնել: Օգտագործե°ք եղեսպակ, երիցուկ, դաղձ, լորենի և կատվախոտ: Սովորությու°ն դարձրեք ամեն առավոտ և երեկո այդ բույսերի եփուկով մաքրել աչքերի շուրջը: Արյան շրջանառությունը կկարգավորվի, և օգտակար ազդեցությունը ակնհայտ կդառնա:

Ինչպե՞ս վերացնել աչքերի տակի կապտուկները

4. Քնի պակաս


Հաճախ կապտուկներն առաջանում են վատ քնելուց և անքնությունից: Քնի պակասից ու գերհոգնածությունից աչքերի տակի կապտուկներին ավելանում է ուռածությունը: Հարկավոր է քնել 8 ժամից ոչ պակաս, օդափոխված սենյակում, բարձր դրված բարձի վրա. դա թույլ չի տա արյունատար և լիմֆատիկ անոթներում արյան կուտակում: Փոխե°ք կենսակերպը. հաճախ մաքուր օդի դո°ւրս եկեք, հեռուստացույցի ու համակարգչի առջև քի°չ նստեք, վիտամիննե°ր ընդունեք և հնարավորինս խուսափե°ք սթրեսներից:
 Աչքի տակի զգայուն մաշկին առողջ տեսք են հաղորդում բուսական թուրմերի թրջոցները: Մեկ թեյի գդալ եղեսպակը լցրե°ք կես բաժակ եռացած ջրի մեջ, ծածկե°ք և թողե°ք 10-15 րոպե: Այնուհետև թուրմը երկու մասի բաժանե°ք, մի մասը սառնարանում սառեցրե°ք, իսկ մյուսը թեթև տաքացրե°ք: Հետո փոխեփոխ, յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ, կոպերին դրե°ք մեկ տաք եփուկով խծուծը, (տամպոնը), մեկ` սառը: Դա ավելի լավ է քնելուց առաջ անել:
Բույսերից պատրաստված սառցե խորանարդիկները նույնպես օգտակար են: Կապույտ տերեփուկի, մաղադանոսի կամ երիցուկի եփուկները լցրե°ք սառցատուփի մեջ և սառեցրե°ք: Սառցե խորանարդիկները դրե°ք աչքերին:

5. Մաշկի ծերացում

Աչքերի տակի կապտուկները կարող են նաև տարիքից լինել: Նուրբ մաշկը շուտ է թառամում, սկսում է կախվել, առաջանում են կնճիռներ և աչքերի տակ §ստվերներ¦ են առաջանում: Այդ գործընթացն ավելի հեշտ է կանխել, քան հետո շտկել: Դրա համար մշտապես օգտվե°ք տարիքին և մաշկի պահանջներին համապատասխան կոսմետիկ միջոցներից: Օգտագործե°ք խոնավեցնող և կնճիռները հարթեցնող քսուքներ: Հակաայտուցային է ռետինոլի լուծույթը` կանաչ թեյի հետ, որը պաշտպանում է անոթների պատերը:

6. Ծխելը


Ծխելու հետևանքով աչքերի տակ մանուշակագույն շրջանակներ են առաջանում: Նիկոտինը նեղացնում է անոթները, խախտում արյան շրջանառությունը, և թթվածինը մաշկին չի բավարարում: Ահա դրանից էլ առաջանում են աչքերի տակի կապտուկները: Դրանք անցկացնելու համար պետք է վերականգնող, սնուցող քսուքներ օգտագործել: Բուժամիջոցն ընտրելիս կարդացե°ք բաղադրությունը: Նրա մեջ պետք է հապալասի հյութ կամ կանաչ թեյ լինի: Սրահներում կարող եք փորձել լիմֆոդրենաժի կամ էլեկտրոխթանիչի, ինչպես նաև անոթներն ամրացնող բուժումներ կամ հատուկ սարքով կոպերի մերսում անել: Դրանից անոթների ավելորդ հեղուկը դուրս կհոսի, և այտուցը կիջնի: Բուժման հիմնական մեթոդը օզոնայինն է: Աչքերի շուրջը ծակծկում են օզոնա-թթվածնային խառնուրդով:
Աչքերի տակի կապտուկները կարելի է քողարկել հատուկ կոսմետիկական միջոցներով: Ընտրե°ք շիկակարմիր երանգ ունեցող քսուքներ, որոնք կապույտը լավ են ծածկում: Դրանք պետք է ոչ միայն ներկեն կապույտները, այլ նաև խնամեն մաշկը: Դրանց կազմում պետք է խոնավեցնող բաղադրիչներ լինեն, օրինակ` արմավենու յուղ, որը հարուստ է A նախավիտամինով և E վիտամինով, գիալուրոնաթթվով:

Աչքի տակի կապույտներն անցկացնելու համար կարող եք նաև տնային պայմաններում դիմակներ դնել: Երեկոյան, քնելուց առաջ կեղևով եփած տաք կարտոֆիլը երկու մասի’ բաժանեք, դրե’ք աչքերին, թողե’ք կես ժամ: Կարելի է նաև հում կարտոֆիլի բարակ շերտերը թանզիֆով դնել կոպերին, թողնել 15-20 րոպե: Խորհուրդ է տրվում կիրառել շաբաթը մեկ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 6423 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ