22:51
Ինչպե՞ս անվտանգ դիմահարդարվել
 

   


Շատերին ծանոթ են դիմահարդարման հասցրած վնասները, բայց պատճառը, իհարկե, բուն դիմահարդարման պրոցեսը չէ, այլ արտաքին սխալ միջամտությունը, որ կարող է բազմաթիվ ինֆեկցիաների պատճառ դառնալ: Այդ ամենից կարելի է խուսափել' պահպանելով դիմահարդարման մի քանի կանոններ.

Ինչպե՞ս անվտանգ դիմահարդարվել

1. Կոսմետիկ միջոցները մաքուր վայրում պահեք, այլապես դրանց մեջ կարող են բակտերիաներ ներթափանցել ու բազմանալ: Լվացեք ձեռքերը դիմահարդարվելուց առաջ:
2. Մի «լցոնեք» կոսմետիկ միջոցները: Խուսափեք աչքերի հարդարման համար նախատեսված կոսմետիկայի մեջ ջուր կամ արևէ այլ բան լցնելուց:
 
3. Ուրիշին մի տվեք Ձեր կոսմետիկ միջոցները: Օգտվելով Ձեր շրթներկից' ընկերուհին հեշտությամբ կարող է դրա վրա բակտերիաներ թողնել:
 
4. Կարդացեք կոսմետիկ միջոցի բաղադրությունը: Եթե չգտնեք բաղադրությունը տուփի վրա, ուրեմն ձեռք եք բերել անօրինական միջոց, որը, գուցե, անվտանգ չէ:
 
5. Առավել ուշադիր եղեք աչքերի համար նախատեսված կոսմետիկ միջոցների հետ: Երբեք մի օգտագործեք ժամկետանց թարթիչաներկ, ստվերաներկ կամ աչքի մատիտ:
 
6. Պահեք կոսմետիկ միջոցները զով վայրում (ոչ ցուրտ): 30ºС-ի պայմաններում կոսմետիկայի միջից կարող են վերանալ այն նյութերը, որոնք պայքարում են բակտերիաների դեմ:

աղբյուր՝ LADYNEWS.am


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1834 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ