06:40
Ի՞նչ կարելի է բուժել գարիով
 

   

Ըստ հնէաբանական հետազոտությունների` գարին մեր նախնիներին հայտնի է եղել դեռևս քարե դարում: Գարու հայրենիքը տաք երկրներն են, Միջերկրական ծովի ափերը և Արևելյան Ասիան:

Գարու հատիկի արժեքավոր մասը վերնամասն է, որի կազմի մեջ են մտնում մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, ճարպեր, ածխաջրեր, թաղանթանյութ: Հատիկի մեջ պարունակվում են նաեւ օրգանական թթուներ, պեկտիններ, վիտամիններ` B1, B2, D, E, PP, ցինկ, ֆտոր, քրոմ, յոդ, կայծքար, պղինձ, մանգան, կոբալտ, մոլիբդեն, սելեն, անագ, կալիում, կալցիում: Գարու հատիկից գարեձավար են ստանում: Ֆերմենտային մշակումից հետո գարուց շաքար եւ խաղողաշաքար են ստանում: Գարու հյութը բարերար ազդեցություն ունի լեղուղիների վրա: Հնում գարու հյութով բուժում էին թոքերի տուբերկուլյոզը: Ոչ ավանդական բժշկությունը գարեհատիկն արդյունավետ է համարում ստամոքսի, շնչառական օրգանների, մաշկային հիվանդությունների բուժման գործում: Ավիցենան բազմիցս անդրադարձել է գարու առողջարար հատկություններին: Ներկայացնենք նրա կողմից առաջարկված մի քանի խորհուրդներ գարու օգտագործմամբ.

Թաց էկզեմայի ժամանակ գարին խաշել թունդ քացախի մեջ և որպես բուժիչ փաթաթան դնել վերքերի վրա:
Խալերը գունազրկելու համար օգտագործում են գարու տաք օծանելիք.

Հոդատապի ժամանակ գարուց պատրաստում են դեղորայքային փաթաթան` սերկևիլով և քացախով:

Կողքի ցավերի ժամանակ գարու ալյուրից, իշառվույտից և կակաչի հյութից պատրաստում են դեղորայքային փաթաթաններ:
Հայ բնագետ և բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին այսպես է գրել գարու մասին. «Եթե գլուխը լվանալ գարեջրով, ապա վերականգնվում է հիշողությունը եւ մազերի աճը կանոնավորվում է: Իսկ եթե գարին այրել, խառնել աղի հետ և սրբել ատամները, ապա ատամները կսպիտակեն եւ կփայլեն: Գարու ջուրը փափկեցնում է կրծքավանդակը և օգնում է հազի ժամանակ: Իսկ եթե գարին թրջել, գիշերը թողնել, իսկ առավոտյան ուտել, ապա կօգնի տենդի բոլոր ձևերի ժամանակ, ինչպես նաև այն հագեցնում է ծարավը»:

Ձայնի կորստի ժամանակ 1 ճաշի գդալ գարու հատիկները թրջել եռման ջրով, թողնել 30-40 րոպե, ապա ողողել կոկորդը օրական մի քանի անգամ: Զգալի թեթևացում կզգացվի: Կարելի է նույն թուրմով նաև փաթաթան դնել կոկորդի հատվածում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 918 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ, օգտակար խորհուրդներ բազմազան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ