09:36
Ի՞նչ է զգուշացնում մեր օրգանիզմը (մաս 2-րդ)
 

   

Ի՞նչ է զգուշացնում մեր օրգանիզմը (մաս 2-րդ)

  • Հաճախակի արյունահոսությունը քթից: Արյան զարկերակային ճնշումը կանոնավորապս ստուգելու ժամանակն է: Եթե այն բարձր է, ապա պատճառը հիպերտոնիան է. պետք է բուժել այն: Իսկ եթե ճնշումը նորմալ է, ապա ձեր օրգանիզմը K վիտամինի կարիք ունի: Դուք պետք է հաճախ կաղամբ, սպանախ և եղինջի ապուր օգտագործեք:
  • Առատ քրտնարտադրությունը: Հետազոտեք վահանաձև գեղձը: Եթե գիշերը շատ եք քրտնում, ուրեմն նյարդերը գերլարված են: Միջոցներ ձեռք առեք նյարդային լարվածությունը թուլացնելու համար, հակառակ դեպքում օրգանիզմը կսկսի հյուծվել: 
  • Վերքերը դանդաղ են լավանում: Օրգանիզմում պակասում է ցինկը: Դրա պակասը լրացնելու լավագույն միջոցներն են ծովամթերքն ու ոլոռազգիները: 
  • Լայն ակոսիկները եղունգի մակերեսին: Մեկ լայն ակոսիկը վկայում է, որ եղունգն այդ հատվածում վնասվել է, սակայն բազմաթիվ ակոսիկները հուշում են վիտամինների պակասի կամ ծանր քրոնիկական սթրեսի մասին: 
  • Երկարավուն ակոսիկները եղունգի մակերեսին: Սա գրեթե միշտ վկայում է վատ մարսողության մասին: Եթե ակոսիկները երկար ժամանակ չեն անցնում, անպայման հետազոտեք ենթաստամոքսային գեղձը:
  • Ուռածությունը կոպերի շրջանում: Այս դեպքում օրգանիզմն ազդարարում է երիկամների խնդիրների մասին, հատակապես, երբ նաև ընդհանուր թուլություն, մաշկի սառնություն և գունատություն են նկատվում:

Աղբյուր՝

 kiss.am l Սիրահարների ուղեցույց

kiss.am l Տեղեկատվական-ճանաչողական, ժամանցային կայք սիրահարների համար: Կայքում հրապարակվում են փորձագետների և ազատ թղթակիցների օգտակար նյութեր սիրո, կին-տղամարդ հարաբերությունների հոգեբանական-ֆիզիոլոգիական ուշագրավ կողմերի մասին: Այն նախատեսված է 18 տարին լրացած այցելուների համար:

 

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1502 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մարմնի խնամք, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ