19:25
Ինչպե՞ս ճիշտ խնամել ոտքերը. մասնագետի ցուցումները
 

   

Երբևէ փորձե՞լ եք հաշվել, թե որքան ժամանակ եք անցկացնում ոտքի վրա։ Ո՞չ։ Իզո՛ւր։ Արդյունքը, վստահ եմ, ձեզ կզարմացներ։ Իսկ որքա՞ն ժամանակ եք ծախսում դրանց խնամքի վրա։
 
 
Գործնականում ամեն կին պարբերաբար բողոքում է ոտքերի ցավից։ Իսկ ի՞նչ էիք ուզում։ Միջին հաշվով մեզանից յուրաքանչյուրը Երկրագունդը շրջանցում է հինգ անգամ հաղթահարելով կիլոմետր կիլոմետրի հետևից։ Մենք հոգ ենք տանում մաշկի, մազերի մասին, և ոչ մի անգամ հերթը ոտնաթաթերին չի հասնում։ Ոտքերի խնամքի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ դրանք սկսում են մեզ անհանգստացնել. ցավում են կամ հոգնած են։ 
 
Կոշիկի անհարմար կաղապար, նեղություն, բարձր կրունկներ... ահա այն պատճառները, որոնք առաջ են բերում բոլոր անհարմարավետություններն իրենց հետևանքներով։ Իսկ ի պատասխան դրանց մեր ոտքերը հավատարմությամբ ծառայում են մեզ ամբողջ կյանքի ընթացքում։
 
Ոտքերի եղունգները աշխատեք կտրել ուղիղ գծով հատուկ եղունգակտրիչով։ Որպեսզի եղունգները չմտնեն մսի մեջ, անկյունները կարող եք խարտել։ Խարտոց ընտրելիս նախապատվությունը տվեք հաստ ստվարաթղթե և կորունդե ծածկույթով խարտոցներին։ Խորհուրդ չի տրվում խարտել թաց եղունգները, առավել ևս տաք լոգանքից հետո, քանի որ կարող եք վնասել։ 
 
Տաշտակի մեջ լցրեք 30-35 աստիճանի ջուր, ավելացրեք ծովային աղ և ոտնաթաթերն ընղկմեք ջրի մեջ, թողեք 5 րոպե։ Կրունկների և այլ մասերի կոշտացած եղջրաթաղանթը հեռացրեք հատուկ քերիչով։
Ոտնաթաթին քսեք ոտքերի համար նախատեսված խոշորահատիկ սկրաբ և մերսեք դրանով ողջ ոտնաթաթը։ Այդ գործողությամբ դուք կհեռացնեք մահացած մաշկի շերտը։ Չորացնելուց հետո եղունգներին հարող մաշկին քսեք փափկացնող քսուք։ Մի երկու րոպեից փայտե հատուկ հրիչով ետ հրեք մաշկը (կուտիկուլա)։
 
Ոտնաթաթը, կրունկը պատեք հատուկ ոտքերի քսուքով, որն ավելի արդյունավետ է ներգործում։
Ոտքերի եղունգները լաքապատելուց առաջ հակաբակտերիալ որևէ լուծույթով թրջած բամբակով մաքրեք մատների արանքները և եղունգները, մանրէները սիրում են բուն դնել այնտեղ։ Նախ եղունգները պատեք անգույն լաքի շերտով, ապա քսեք գունավոր լաքը, որպեսզի գունավոր լաքից եղունգները չփոխեն իրենց գույնը։
 
Ոտքերի խնամքի համար նախատեսված քսուքները պետք է պարունակեն ալֆա հիդրօքսիլային թթուներ, որոնք հեռացնում են ոտնաթաթի մահացած եղջրաշերտը։ Դրանք մաշկը դարձնում են նուրբ։ Գերադասելի են գլիցերին, կամֆորա, անանուխ, թեյի ծառի յուղ պարունակոդ քսուքները, որոնք օժտված են հակաբորբոքային հատկությամբ։ Հիշե՛ք, որ ոտքերի խնամքի համար նախատեսված քսուքների մեջ բուժիչ նյութերի խտությունն ավելի շատ է, ուստի խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել մարմնի այլ հատվածների համար։
 
Ոտքերը պետք է խնամել ամեն օր
 
Ոտքերը պահանջում են ամենօրյա խնամք։ Անհրաժեշտ է ամեն շաբաթ հեռացնել ոտնաթաթի մահացած մաշկի շերտը։ Դրա համար պետք է ոտնաթաթին քսել հատուկ սկրաբ, լավ մերսել։ Որպեսզի կրունկները փայլեն և առողջ տեսք ունենան, ոտքերը թրջելուց, լվանալուց հետո անհրաժեշտ է քսել սնուցող կամ խոնավացնող քսուք։ Իսկ որպեսզի ոտնաթաթերը փափուկ և նուրբ լինեն, ցնցուղվելուց հետո խորհուրդ է տրվում ամբողջ թաթը օդակաձև շարժումներով մերսել պեմզայով կամ հատուկ քերիչով։ Այս դեպքում ևս կարելի է օգտագործել հատուկ սկրաբ և լվանալ տաք ջրով։
 
Որպեսզի կոշիկը չհարի, չանհանգստացնի նույնիսկ ամենաշոգ օրերին և որպեսզի ցանկացած իրավիճակում ձեզ ավելի վստահ զգաք, օգտագործե՛ք ոտքերի համար նախատեսված հատուկ դեզոդորանտներ, քսուքներ և գելեր։ Դրանցով ամեն օր պետք է պատել մաքուր և չոր ոտնաթաթերը։ Եթե ոտքերը շատ են քրտնում, խորհուրդ է տրվում աղալ կաղնու կեղևը և դրանով պատել ոտնաթաթերը կոշիկները հագնելուց առաջ։
 
Ոտնաթաթերը կոշտուկներից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում երկու ամսվա ընթացքում օրական 3 անգամ խմել վիտամին А յուղային լուծույթ։ Մեծ ուշադրություն պետք է հատկացնել սննդակարգին, անհրաժեշտ է գործածել, А,В,С վիտամիններով առատ սնդամթերք՝ կաղամբ, ձուկ, գազար, կարագ, կիտրոն, նարինջ, մանդարին։
 
Ծնկները կարելի է մշակել ձեռքի քսուքով։ Արդյունավետ են հատկապես այն քսուքները, որոնք պարունակում են ակնամոմ կամ վիտամին Е։
 
                                                                                                          Ա.Սահակյան
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 5907 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մարմնի խնամք, առողջարան, ոտքերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ