18:17
Երթևեկու՞մ ես ավտոմեքենայով, ուրեմն պահպանի'ր մեջքդ
 

   


Շտապում եք ժամադրության, բայց  կես ժամից ավելի ավտոմեքենայում եք ահավոր խցանման պատճառով: Արդեն մոտենում եք պայմանավորված վայրին, դուրս եք գալիս մեքենայից և կռանալով ուզում եք ուղղել կոշիկի կապը, ու հանկարծ… առանց որևէ մեկի օգնության անկարող եք ուղղվել. մեջքի սուր ցավը անշարժացրել է ձեզ: Այսպիսի իրավիճակներն անխուսափելի են, երբ մեքենա ընտրելիս  առաջնորդվում եք միայն արտաքին տեսքով: 

Երթևեկու՞մ ես ավտոմեքենայով, ուրեմն պահպանի'ր մեջքդ

Նստատեղի անհարմարությունը կարող է ազդել  ձեր առողջության և հատկապես  ողնաշարի վրա: ՈԻստի բացի գեղեցիկ տեսքից՝  կարևորե՛ք նաև հարմարավետությունը:
 
Երկարատև ուղևորություններն ունեն իրենց բացասական ազդեցությունը. երկար ժամանակ նստած մնալը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր ողնաշարին: Որպեսզի խուսափեք դրանից, ժամանակ առ ժամանակ կանգառնե՛ր արեք: Երկար ճանապարհ գնալու դեպքում մեքենայից դու՛րս եկեք 100կմ մեկ կամ յուրաքանչյուր մեկուկես ժամը մեկ: Երկար ճանապարհի ընթացքում անհրաժեշտ է կատարել մի քանի պարզ վարժություններ: Դրանք կատարե՛ք՝ սկսելով պարզից և քիչ-քիչ մեծացնելով ծանրաբեռնվածությունը: Լարված նյարդերը  թուլացնելու համար հասարակ քայլքն էլ մեծ նաշանակություն կարող է ունենալ: Եթե մեքենայից դուրս գալ հնարավոր չէ (օրինակ` ճանապարհային խցանում), ապա կարելի է կատարել ինքնամերսում կամ ձեռքերի ու ոտքերի վարժություններ հենց մեքենայի մեջ: 
Նույնիսկ ոտնակի տեղադրվածությունը կարող է ազդել մեջքի «ինքնազգացողության»  վրա: 
Ժամանակակից ավտոմեքենաների նստատեղերը  հարմարեցված են «միջին» վարորդի կառուցվածքին, և հաշվի  առնված չեն կնոջ մարմնի առանձնահատկությունները: 

Մինչև ավտոմեքենա  գնելը  համոզվե՛ք

1. որ մեքենայի նստատեղը ձեզ հարմար է, 
2. կառավարման հարմարանքները հասանելի են ձեզ,
3. մեքենան ունի ղեկը և նստատեղը  կարգավորելու հնարավորություն,
4. կարգավորիչները համապատսխանում են նորմերին և  պարզապես գովազդի համար չեն:

Իսկ ի՞նչ անել,  եթե արդեն գնված մեքենայի նստատեղը անհարմար է: 

Պետք չէ  հուսահատվել: Մեքենայի համար նախատեսված բարձիկներ կան, որոնք հատուկ գոտիներով հարմարեցվում են նստարանի մեջքի մասում` վարորդին հարմար բարձրության վրա: Այս բարձիկները հնարավորինս թեթևացնում են ողնաշարի վրա ընկնող ծանրությունն ու ավելի հարմարավետ դարձնում մեքենա վարելը: 

Առո՛ղջ եղեք, դա անխափան երթևեկության կարևոր պայմանն է…

 Անահիտ Պողոսյան




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1301 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մարմնի խնամք, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ