07:54
Ի՞նչ է զգուշացնում մեր օրգանիզմը (մաս 1-ին)
 

   

Ի՞նչ է զգուշացնում մեր օրգանիզմը (մաս 1-ին)•    Ճաքճքող շրթունքները: Եթե ճաքերից բացի շուրթերի անկյուններում մկանային թուլություն է զգացվում, ցրված եք և ուժեղ մազաթափություն է սկսվում, ուրեմն օրգանիզմում B2 վիտամինի պակաս ունի: B2 վիտամինի պակասը կարելի է արագ լրացնել` սննդակարգ ներառելով կաթնամթերք, ձու, գետնանուշ, դեղձ, սոյա, տանձ, պոմիդոր և ծաղկակաղամբ:

•    Լեզվի սպիտակափառը: Այս երևույթը հաճախ է նկատվում նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ ոչինչ չուտելու, քաղցած մնալու սովորություն ունեն: Եթե սպիտակ փառից բացի լեզվի ծայրերին կարմրություն է նկատվում, պետք է ստուգել ստամոքսը. այդ ախտանշանները կարող են վկայել ստամոքսաբորբի մասին:

•    Բաց մոխրագույն լեզվափառը: Այս դեպքում խանգարված է աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Եթե այս ամենից բացի` շրթունքների ուռածություն և մաշկի չորություն է նկատվում, ապա օրգանիզմը երկաթի պակաս ունի: Հակամիջոցներ են` սև սուրճի և թեյի քիչ օգտագործումը (սրանք խաթարում են այս կարևոր նյութի յուրացումը):

•    Մաշկի կապտավուն հետքերը, եթե դրանք առաջանում են անգամ ամենաթույլ հպումից, վկայում են արյան վատ մակարդելիության մասին:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1571 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մարմնի խնամք, առողջարան | Վարկանիշ: 4.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ