01:15
Հագուստ և աքսեսուարներ, որ միշտ նորաձև են...
 

   

Անկախ նորաձևության միտումներից, յուրաքանչյուր նորաձև աղջիկ պարզապես պարտավոր է ունենալ «այդ փոքրիկ սև զգեստից», որն այնքան անհրաժեշտ է կյանքի տարբեր իրադարձությունների համար:
Եվ որպեսզի ամեն անգամ նորովի ներկայանաս, ահա քեզ մի քանի խորհուրդ՝ ինչպես կրել և ինչի հետ համադրել փոքրիկ սև զգեստը: Ներկայացնում է
FashionYan-ը:

Մարգարտե վզնոց: Հիշու՞մ ես Օդրի Հեփբերնի մասնակցությամբ հայտնի ֆիլմը: Այնտեղ Օդրին սև զգեստի հետ սպիտակ մարգարիտներով վզնոց է կրում, որը հետագայում մտնում է կինոաշխարհի ու նորաձևության պատմության մեջ և արդիական է համարվում մինչև օրս:

Բարձրակրունկներ: Այս տեսակի զգեստի հետ ամենաընդունված տարբերակը բարձրակրուկ կոշիկներն են, որոնք կարող են լինել ինչպես սև, այնպես էլ վառ գույների:

Շարֆ: Ո՞վ է ասել, որ սև զգեստը կարելի է միայն ռեստորան գնալիս հագնել: Փորձի՛ր դրա հետ որևէ վառ գույնի շարֆ համադրել և կրել այն «բալետկաների» կամ երկարաճիտ կոշիկների հետ ու գնալ, ասենք, դասի:

Կոստյում: Այս տարբերակը  դասական ոճի սիրահարների համար է: Եթե կարծում ես` զգեստը այնքան էլ հարիր չէ պաշտոնական հանդիպման համար, ապա համադրի՛ր այն կոստյումի հետ, և դասական խիստ ոճն ապահովված է:

շարունակությունը՝ սկզբնաղբյուրի էջում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 3855 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մոդա, նորաձևություն | Վարկանիշ: 1.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ