09:38
Գաղտնիքներ` ավելի նիհար երևալու համար
 

   


Միշտ չէ, որ մեր նախընտրած հագուստը մեզ վրա իդեալական է նստում և, թերությունները թաքցնելու փոխարեն, ավելի է ընդգծում դրանք: Սակայն կան հագուստը կրելու մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն քեզ հմտորեն թաքցնել ավելորդ կիլոգրամները:



Ահա փոքրիկ ուղեցույց, որին հետևելով, կարող ես իմանալ, թե  ի՞նչ չանել, ինչը ինչի հետ համադրել, որպեսզի ավելի բարեկազմ երևալ: Եվ այսպես`

Կանոն N 1- «Ո՛չ» մեծ և լայն հագուստին: Եթե դու քաշի հետ կապված խնդիրներ ունես, մի շտապիր այն թաքցնել լայն հագուստի տակ: Դա ավելի է ընդգծում գիրությունը:

Կանոն N 2- Ասում ենք «ո՛չ» նաև նեղ հագուստին: Ընտրում ես բացառապես քո չափսերին համապատասխան հագուստ, հակառակ դեպքում, ինչպես լայն հագուստի պարագայում, կընդգծես մարմնիդ թերությունները:

Կանոն N 3- Ոչ մի դեպքում բլուզը չենք դնում շրջազգեստի կամ տաբատի մեջ: Դա ամենաակնհայտ ձևով ընդգծում է գիրությունը:

Կանոն N 4- Բարձրակրունկներ կրիր: Դա վիզուալ կերպով ավելի բարակ է ցույց տալիս ոտքերը: Կրունկները պետք է լինեն բարձր, բայց ոչ շատ նեղ: Իսկ ընդհանրապես, թմբլիկ աղջիկները պետք է հրաժարվեն «բալետկաներից»:

Կանոն N 5Օգտագործիր աքսեսուարներն ի նպաստ: Գոտին` կապված կոնքազդրային հատվածում, հիանալիորեն ընդգծում է կառուցվածքն ու նրբացնում այն: Ավելի բարեկազմ երևալու համար կարելի է նաև բիժուտերիա օգտագործել: Սակայն այստեղ պետք է հրաժարվել մեծ և կարճ ականջօղերից: Դրանքավելի են ընդգծում հաստ և կարճ պարանոցը: Իսկ, եթե դու փարթամ կուրծք ունես, ապա պետք է հրաժարվես բաճկոնի վրայի զարդերից:

Կանոն N 6- Մուգ գույներ: Միանշանակ ճիշտ է, որ մուգ գույնի հագուստը հրաշքներ է գործում: Ավելի բարեկազմ երևալու համար քեզ կօգնեն նաև բացից աստիճանաբար մգացող երանգով զգեստները: Դրանք հրաշալիորեն նրբացնում են կառուցվածքը:

Կանոն N 7- Ասում ենք «ոչ» մեծ նախշերին: Հագուստի վրայի փոքր նախշերը լավագույն լուծումն են փարթամ աղջիկների համար:

Կանոն N 8Ուղղահայաց գծեր: Դրանք վիզուալ կերպով ավելի նիհար են ցույց տալիս, ի տարբերություն հորիզոնականի, որոնք գիրացնում են:

Կանոն N 9Լայն լանջաբացվածք:  Հատկապես V-աձև դեկոլտեն վիզուալ կերպով բարեկազմ է դարձնում մարմնի վերին հատվածը:

Կանոն N 10- Հետևի՛ր սանրվածքիդ և դիմահարդարմանը: Ուղիղ մազերը նրբացնում են դիմագծերը, իսկ բարձր կոսերը ավելի բարձրահասակ են ցույց տալիս:

աղբյուր՝ fashionyan.wordpress.com


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 6471 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մոդա, բազմազան խորհուրդներ, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ