00:09
Գարնանային դիմակներ եղինջով
 

   


Գարնանային դիմակներ եղինջով 1 թեյի գդալ չորացրած և մանրացրած եղինջի տերևների վրա 1 ճաշի գդալ տաք կաթ լցնել, թողնել 10 րոպե: Այնուհետև ավելացնել 1 ձվի դեղնուց, խառնել: Խառնուրդը քսել դեմքին, 20 րոպեից լվացվել: Այս դիմակը նախատեսված է նորմալ և չոր մաշկի համար: Եթե մաշկը ճարպոտ է, դեղնուցի փոխարեն օգտագործեք ձվի սպիտակուցը:
 
Եղինջի թարմ տերևները տրորել այնպես, որ խյուսանման զանգված դառնա: Ավելացնել նույն քանակությամբ մեղր, խառնել, քսել դեմքին: 15 րոպեից լվացվել: Դիմակը խոնավացնում, սնուցում է մաշկը: Խորհուրդ է տրվում տարեց կանանց:
 
Եթե թեփ ունեք, կօգնի եղինջի թարմ տերևներից քամած հյութը: Այն պետք քսել մազարմատներին, մատներով մերսել գլխամաշկը, այնուհետև լվանալ տաք ջրով: Այս միջոցը օգնում է նաև կանխել մազաթափությունը:
 
Ոտնթաթերի ճաքերի բուժմանը կօգնեն եղինջի թուրմով լոգանքները. 2 ճաշի գդալ եղինջի մանրացրած տերևներին 1 լ տաք ջուր ավելացնել, 10-15 րոպե ոտքերը թողնել մեջը: Ապա ոտքերը չորացնել, սնուցող քսուք քսել և թեթև մերսել:  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1748 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ