11:38
Գարեջուր. հորինված հեքիաթ
 

   

Այսօր շատերն են գարեջուր օգտագործում' չիմանալով, որ գարեջրի շիշը պարունակում է 50-60 գրամ օղի: Օրական 4 շիշ և 200-300 գրամ՝ գրեթե կես շիշ օղին մտնում է օրգանիզմ:
«Ո՛չ ՁԻԱՀ-ը, ո՛չ էլ տուբերկուլյոզը, այլ հենց գարեջրային ալկոհոլիզմն է փչացնում աշխարհի նոր սերնդին»: Սա շատ հանրահայտ մանրէաբանների կարծիքն է գարեջրի վերաբերյալ: Գարեջուրն անվնաս չէ: Գիտնականները պարզել են, որ ալկոհոլային խմիչքների շարքում չկան անվնասները:

Գարեջուր. հորինված հեքիաթ

Հենց այս փաստից ելնելով՝ գարեջրի արտադրությամբ զբաղվողները գովազդում են իրենց արտադրանքը՝ ցանկանալով բարձրացնել գնողունակությունը: Նրանք նշում են, որ գարեջուրը ոչ ալկոհոլային կամ թույլ ալկոհոլային խմիչք է, այսինքն՝ անվնաս է: Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին ալկոհոլի առկայությունը գարեջրում հասնում է 14 տոկոսի: Վատթարագույն է դրությունը էներգետիկ կոկտեյլներում: Այս խմիչքներում սպիրտային մասին ավելացվում է նաև կոֆեին՝ մեկ շշում 4 բաժակ թունդ սուրճի չափով:

Գարեջրային ալկոհոլիզմ    

Այս հիվանդությունը հայտնի է դեռ վաղուց: Թեպետ մեզ թվում է, որ գարեջրային ալկոհոլիզմն այնքան էլ վնասակար չէ, քան գինունը, օղունը, սակայն հետևանքներն անմխիթարական են:
19-րդ դարում անգլիացիները պայքարում էին ալկոհոլիզմի դեմ, իսկ արտադրությամբ զբաղվողները որոշեցին թունդ խմիչքները թաքցնել գարեջրի անվան տակ, որն էլ ավելի խորացրեց ալկոհոլիզմը: Բիսմարկը հետևյալ բնորոշումն է տվել գարեջրային ակոհոլիզմին. «...գարեջրից են դառնում են թեթևամիտ, հիմար և անուժ»:

Գարեջրի վնասակար ազդեցությունը՝ սիրտ, հորմոններ

Ոչ խելամիտ գարեջրի քանակություն օգտագործելու հետևանքներից Է հիվանդ սիրտը կամ ինչպես գերմանացի բժիշկ պրոֆեսոր Բոլինգերն է բնութագրում՝ «բավարական գարեջրախտը»: Այն արտահայտվում է սրտի անոթների լայնացմամբ և պատերի հաստացմամբ: Հայտնի է, որ այս փոփոխությունները կապված են գարեջրում առկա կոբալտով, որն օգտագործվում է որպես ստաբիլիզատոր: Գարեջրում տոկսիկ՝ թունավոր էլեմենտների օգտագործման խելամիտ չափը գերազանցում է 10 անգամ: Գարեջուր օգտագործողների մոտ կոբալտը նաև ստամոքսում և կերակրափողում առաջացնում է բորբոքային պրոցեսներ: Կան նաև այլ գործոններ, որոնք գարեջրային ալկոհոլիզմի դեպքում վնասում են սրտի աշխատանքը: Դա առաջին հերթին գարեջրի մեծ քանակության օգտագործումն է, ինչպես նաև գարեջրի հագեցվածությունը ածխաթթու գազով: Ընկնելով օրգանիզմ՝ գարեջուրն արագ խցանում է արյունատար անոթները: Դա բերում է երակների լայնացման՝ վարիկոզի: Դրանից էլ առաջանում է «գարեջրային սրտի սինդրոմը», երբ սիրտը մեծանում է չափերով, լինում է շատ հանգիստ, և արյունը դժվարությամբ է շրջանառություն կատարում:

Գարեջուր. հորինված հեքիաթ

Գարեջուրր վատ է անդրադառնում նաև մարդու հորմոնների վրա: Այն պարունակում է մի շարք թունավոր նյութեր, ինչպես նաև ծանր մետաղական աղեր, որոնք առաջացնում են էնդոկրին համակարգի խախտումներ: Այսպես, տղամարդու օրգանիզմում մշտապես սկսում են արտադրվել նյութեր, որոնք ճնշում են տղամարդկային սեռական հորմոնների՝ տեստոստերոնի առաջացմանը:     Գարեջուրը     պարունակում է ֆիտոէստրոգեն՝ կանացի սեռական հորմոն, որը բերում է ֆեմինիզացիայի: Գարեջուր օգտագործող տղամարդկանց մոտ սկսում է ճարպը կուտակվել կանացի ձևով՝ կոնքերին. կոնքը լայնանում է, ինչպես նաև մեծանում են կրծքագեղձերր: Տղամարդիկ սկսում են նմանվել կանանց թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ: Գարեջուրը տղամարդկանց մոտ թուլացնում է հետաքրքրությունը հակառակ սեռի նկատմամբ: 20 տարվա գարեջրային ստաժ, և իմպոտենցիան ապահովված է:     Գարեջուր օգտագործող կանանց մոտ բարձրանում է քաղցկեղով ինչպես նաև անպտղությամբ հիվանդանալու հավանականությունը, իսկ կերակրող մայրերի դեպքում երեխայի մոտ կարող է էպիլեպլեպսիկ նոպաներ սկսվել: Հետաքրքիր է, որ կանայք էլ տղամարդկանց հատուկ բնորոշիչներ են ձեռք բերում. Ձայնը դառնում է կոշտ և «գարեջրային մազախավ» է առաջանում:

Գարեջրային գովազդը լուռ է…

Գարեջրի պահանջարկի բարձր ցուցանիշը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք մատուցման ձևով բազմազան կպչուն գովազդները՝ հսկալ գովազդային վահանակները քաղաքային բանուկ մասերում և մայրուղիներում, ինչպես նաև ամենօրյա հեռուստատեսային գովազդը, որն արդեն վաղուց վերափոխվել է գարեջրային կենսակերպի: Ինչպես կարելի է հեռուստացույցի կողքով անցնել և չլսել՝ «կան բաներ հանուն որոնց կարելի է ապրել»: Ահա գարեջրի կարգախոսը: Մի քանի «գիտակներ» գտնում են, որ գարեջուրր կաթից էլ օգտակար է: Զլմ-ով էլ խորհուրդ են տալիս այն օգտագործել հղիներին, կերակրող մայրերին, երեխաներին՝ առավել խորը քնի համար: Վնասակարության և թունավոր ազդեցության մասին հաճախ չի պատմվում: Սակայն չեն հաղորդում, որ գարեջուրն իր վնասակարությամբ կարող է չափվել միայն սամոգոնի հետ, քանի որ երկուսում էլ կան շատ թունավոր միացություններ, որոնց պարունակությունը գարեջրում 10 և 100 անգամ գերազանցում է թույլատրելի քանակը. Դրանք գարեջրում ավելի են՝ նույնիսկ օղու և մաքուր սպիրտի բաղադրության պարունակությունից:

Տուժում են սերունդերը

Գարեջրի առինքնող գովազդներն ուղղված են առաջին հերթին երիտասարդությանը: Հետաքրքիր է, որ այն նախաճաշի արժեք ունի: Եվ հենց ծնողների գումարներով համառ երեխաներր վերածվում են խմող երիտասարդության, այնուհետև՝ հարբեցող ծնողների: Պարզ է՝ գարեջրային մշակույթը նարկոտիզմային կուլտուրայի վերափոխված տարբերակն է: Ենթադրությունները թողնում ենք ձեզ...


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3835 | Ավելացրեց: Admin | Տեգեր: վնասակար սովորույթներ, Առողջ ապրելակերպ, առղջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ