18:54
Դիմակներ մաշկի բարելավման համար
 

   

Դիմակներ մաշկի բարելավման համարԴիմակների ներգործությունը աոավելագույնի հասցնելու համար նախատեսված են հատուկ ժամեր` առավոտյան 10-12-ը. ցերեկվա 16-18-ը և երեկոյան 22-23-ը։

Մեղրով և ձվով դիմակ

Այն սնուցում է, հարթացնում և մաքրում մաշկը։ Դիմակը պատրաստում են 2 ծվի սպիտակուցից, 30 գ. մեղրից, 1/2 թ. գղալ նուշի կամ դեղծի յուղից և 2 ճ. գդալ վարսակաձավարի փաթիլներից։ Չհարած սպիտակուցը հարկավոր է խառնել մեղրի և յուղի հետ՝ ստանալով համասեռ զանգված, այնուհետև ավելացնել վարսակաձավարը։ Դիմակը պետք է լվանալ սկզբում տաք, ապա սառը ջրով։

Խնձորով ղիմակ պեպենների դեմ

Վերցնել խնձորի կեսը, կտրատել և լցնել բլենդերի մեջ. ավելացնել 1 թ. գդալ մեղր, 1 թ. զղալ ասկարբինաթթու, 1 թ. գդալ խնձորի քացախ, 3 ճ. գդալ բուսական յուղ։ Դիմակը նախատեսված է բոլոր տիպի մաշկերի համար։

Սև հաղարջի հյութից դիմակ

Նախ թանզիֆը (մառլյա) ջրով թրջել, այնուհետև դա անել նոր քամած սև հաղարջի հյութով։ Թրջոցը դնում են դեմքին և պարանոցին՝ թողնելով 30 րոպե: Դիմակը հեռացնելուց հետո դեմքը սառույցով մերսել։ Այս դիմակը նախատեսված է բոլոր տիպի մաշկերի համար:

Կանաչ ոլոռով դիմակ

Հարթացնում և թարմացնում է մաշկը, իսկ ճարպոտ մաշկը դարձնում թավշյա։ Մի քանի եփած ոլոռ լավ տրորել, ավելացնել 2 ճ. գդալ թարմ սերուցք, այս ամենը խաոնել, այնուհետև քսել դեմքին:

Թթվասերով և մաղադանոսով դիմակ

1 ճ. գդալ թթվասերը խաոնել 1 ճ. գ. կտրատած կանաչու հետ, ավելացնել 1 թ. գդալ բուսական յուղ և A վիտամինի 5 կաթի։

Տոնավորող մեղրով դիմակ

Հարկավոր է վերցնել 1 սպիտակուց և 1 թ գղալ մեղր և կիտրոնի հյութ։ Հարած սպիտակուցին ավելացնել մնացած բաղադրիչները։ Որպեսզի այն նոսր չստացվի, կարելի է ավելացնէլ վարսակաձավարի փաթիլներ։ Դիմակը պետք է հեռացնել տաք թրջոցով: Ցողելու ջրին կարելի է երիցուկի թուրմ ավելացնել։

Գազարով դիմակ

Քերիչով անցկացնել 2 գագար և վրան լցնել 2 ճ. գդալ օսլա, 1 ձվի դեղնուց։ Այս ամենը քսել դեմքին։ 20 րոպե հետո ցողել սկզբում տաք, ապա սառը ջրով: Այս դիմակը սնուցում է, թարմացնում և հարթացնում մաշկը։ Այն նախատեսված է բոլոր տիպի մաշկերի համար և կարելի է համեմատաբար հաճախակի կիրառել։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 5013 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ