22:29
Դեմքի մաքրությունը
 

   

Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ առաջանում են մաշկը ոչ ճիշտ մաքրելու հետևանքով: Խորհուրդ չի տրվում դեմքը մաքրել կոսմետիկական կաթով, քանի որ այն մնում է մաշկի վրա: Դրանից ծակոտիները փակվում են: Մաշկը դադարում է շնչել:

Դեմքի մաքրությունը

 

Ավելի նպատակահարմար է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:
Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջուրը վնասում է մաշկը: Հայտնվում են անոթային աստղիկներ, մաշկը չորանում է: Մաշկը պետք է լվանալ քնելուց առնվազն 2 ժամ առաջ:

Հաճախ շատերը երեկոյան ժամերին դիմակներ են դնում` հուսալով, որ առավոտյան կարթնանան թարմ տեսքով, բայց ստացվում է ճիշտ հակառակը: Բանն այն է, որ երեկոյան ժամը 8-ից սկսած մաշկն անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի քիմիական դիմակները պետք է դնել առավոտյան կամ կեսօրին:
Տնային պայմաններում դիմակը պետք է մաշկի վրա մնա 5-7 րոպեից ոչ ավել: Դիմակը պետք է լվանալ սովորական ջրով: Ցանկալի է մաշկը ձգող դիմակներից օգտվել 30-ից հետո, իսկ մինչ այդ բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը, քամու, արևի, փոշու վնասակար ազդեցությունից պաշտպանելը:

Երեկոյան ժամը 8-ից հետո նվազագույնի հասցրեք սննդի ու հեղուկի ընդունումը: Իսկ եթե շատ քաղցած եք, կերեք մրգեր ու կաթնամթերք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք:

Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են թարմ օդի պակասության դեպքում: Պատճառ կարող է հանդիսանալ նաև քնի պակասը կամ շատ քնելը:
Ուստի լսեք ձեր օրգանիզմին: Քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը: Իսկ քնելուց առաջ լավ օդափոխեք սենյակը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1685 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ