08:25
Ձուկ պետք է հաճախ ուտել
 

   

Շատ չեն այն մթերքները, որոնք հարուստ են  սրտի և անոթների առողջության համար կարևոր օմեգա-3 ճարպաթթուներով և անփոխարինելի ամինաթթուներով: Այս առումով ձուկը բացարձակ ռեկորդակիր է:

Ձուկ պետք է հաճախ ուտել

Ձուկը հարուստ է նաև A, D, E վիտամիններով, երկաթով, ֆոսֆորով, կալցիումով, մագնեզիումով և ցինկով: Մասնագետները ձուկը դասում են ամենադյուրամարս սննդամթերքների շարքը. համեմատեք` 100 գ տավարի միսը պարունակում է 166 կկալ, իսկ նույնքան ձուկը` 91: Ուստի նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում տավարի, խոզի, ոչխարի միսը փոխարինել ձկնեղենով և թռչնամսով:

Նկատի ունեցեք նաև, որ ձկան մեջ պարունակվող սպիտակուցները մարդու օրգանիզմի համար շատ ավելի օգտակար են, քան այլ մսամթերքների սպիտակուցները: Ձուկը չափազանց օգտակար է տեսողության, հիշողության, եղունգների և մազերի առողջության համար, խթանում է ուղեղի աշխատանքը, խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին: Ապացուցված է, որ շաբաթը 1 անգամ ձուկ ուտելու դեպքում կաթվածի հավանականությունը նվազում է 22%-ով:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 1730 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ