10:17
Բնական կոսմետիկա
 

   



Դեռևս հին եգիպտուհիներն իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու հարցում դիմում էին հրաշագործ բնության օգնությանը: Այսօր էլ` հազարամյակներ անց, բույսերը շարունակում են մնալ մաշկի, մարմնի, մազերի, եղունգների խնամքի և առողջության պահպանման ամենաարդյունավետ ու օգտակար միջոցները:   



Երիտասարդացնող թուրմ. 

1 թեյի գդալ հազրեվարդի ծաղիկներին մեկ բաժակ չոր կարմիր գինի (նորմալ մաշկի համար) կամ 40-տոկոսանոց սպիրտ (յուղոտ մաշկի համար) ավելացնել: Թուրմով շիշն երկու օրը մեկ լավ թափահարել: Վեց շաբաթ հետո թուրմը քամել: Բամբակե խծուծը թաթախել թուրմով և քսել դեմքին ու պարանոցին: Գործողությունը պետք է անել օրը երկու անգամ: Այս միջոցն օգնում է վերականգնել մաշկի առաձգականությունը, հարթել կնճիռները:

Չոր մաշկը խոնավացնող դիմակ. 

1 ճաշի գդալ վուշի սերմերին1 բաժակ եռացրած ջուր ավելացնել, եփել մինչև խյուսանման զանգված դառնալը: Թողնել գոլանա: Քսել դեմքին և պարանոցին 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Այս դիմակը վերացնում է մաշկի թեփոտվածությունը, սնուցում և փափկացնում է այն: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 3262 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ