07:53
Բանանի բաղադրատոմսերը նպաստում են մի քանի կիլոգրամ նվազեցնելուն
 

   

Չնայած այն հայտնի համոզմանը, որ բանանը գիրացնում է, healthylifetricks.com-ը հակառակն է պնդում՝ նշելով, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում: 

 

Բանանի բաղադրատոմսերը նպաստում են մի քանի կիլոգրամ նվազեցնելուն

Բանանը հարուստ է կալիումով, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ ջուրը: Մեկ բանանը պարունակում է մոտավորապես 450մգ կալիում: Բացի այդ, բանանի մեջ պարունակվող ֆրուկտոզան, գլյուկոզան և սախարոզան էներգիայի հրաշալի աղբյուր են, այսինքն՝ բանանի օգտագործումը կանխում է կեղծ քաղցի զգացողությունը:

Ահա 3 հրաշալի բաղադրատոմս, որոնք և՛ առողջարար են, և՛ համեղ:

1.     Բանանի ըմպելիք կտավատի սերմերով

Բաղադրություն

•     1 նարինջ
•     1 բանան
•     2 թ/գ կաթի շիճուկ
•     2 թ/գ կտավատի սերմեր


2.     Բանանը՝ հատապտղով 

Բաղադրություն

•     Բանան
•     1 բաժակ հատապտուղ (ըստ ցանկության)
•     1թ/գ մեղր
•     Կես բաժակ գոլ ջուր
•     1թ/գ աղացած կոճապղպեղ


3.    Բանանը՝ սպանախով 

Բաղադրություն

•     1 բանան
•     20գ թարմ սպանախ
•     Կես բաժակ ցածր յուղայնությամբ յոգուրտ
•     1/3բաժակ վարսակի փաթիլներ
•     1թ/գ մեղր

Պատրաստման եղանակը նույնն է 3 ըմպելիքների համար: Միակ բանը, որ ձեզնից կպահանջվի, այս բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ լցնելն ու հարելն է: Այս ըմպելիքները պետք է օգտագործել առավոտյան՝ որպես նախաճաշ, քանի որ օրգանիզմն օրվա այս հատվածում ներծծում է սննդարար տարրերը:

Լիլիթ Հարությունյան


 

 


Подпишитесь на доски (Գեղեցկություն և առողջություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 2687 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ, բանան, նիհարել | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ