06:03
Ազատվեք որովայնի ճարպերից
 

   

 

#Նյութեր, որ արժե՛ կարդալԱզատվեք որովայնի ճարպերից

Posted by erkusov.com on 14 Հունվար, 2016

 

Դեռևս հին Ռուսաստանում այբուբենի Ж տառը կարդացվում էր «живот»: Գուցե սա պայմանավորված էր նրանով, որ մեր նախնիները կարևորություն էին տալիս մարդու փորին: Եվ սա բնական է, քանի որ հենց փորի մեջ էլ կուտակվում է սննդից ստացված էներգիան և սնունդը վերածվում է էներգիայի:

Բազմաթիվ երկրներում նախկինում նիհար լինելն աղքատության նշան էր, իսկ փորն ու գիրուկ մարմինը՝ հարստության:  Սակայն այժմ մեծ փորը ոչ միայն գեղագիտական առումով տգեղ է դիտվում, այլև պարզապես վտանգավոր է առողջության համար, քանի որ մեծ փորն ավելորդ քաշի և ճարպակալության նշան է, իսկ ինչպես գիտենք՝ ճարպակալությունը կարող է հանգեցնել մի քանի խնդիրների, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզը, շաքարախտը: Այս ամենը, պարզվում է, տեղի է ունենում հասարակության  տեխնիկական զարգացման պատճառով: Որքան զարգացած է հասարակությունը, այնքան ավելի քիչ են սկսում շարժվել մարդիկ, ինչը հանգեցնում է դիսբալանսի. մարդ սկսում է  ավելի շատ կալորիաներ ստանալ և քիչ ծախսել:

Վիճակն առավել վատանում է 20-րդ դարի վերջում, և ի հայտ է գալիս, այսպես կոչված, զտված ուտելիքը, այսինքն՝ տրանս-ճարպերը, որոնք սկսեցին ազդել նյութափոխանակության վրա: Բացի այդ, մարդիկ սկսում են նստակյաց կյանքով ապրել, որն էլ, բնականաբար, չի կարող չանդրադառնալ արտաքինի վրա:

Ճարպակալությունը խնդիր է դարձել բոլոր զարգացած երկրներում, հատկապես՝ Միացյալ Նահանգներում, որտեղ բնակչության 64%-ը տառապում է այս խնդրով:

Ավելորդ քաշը պահպանված ճարպոտ էներգիան է, որը կուտակում է մեր մարմինը: Ճարպերը տղամարդկանց և կանանց մոտ հայտնվում են մարմնի տարբեր հատվածներում: Տղամարդկանց մոտ դա հիմնականում փորի հատվածն է, իսկ կանանց մոտ՝ կոնքերն ու հետույքը: Ամեն ինչ կապված է կենսաբանական տարբեր նշանակությունների հետ: Եվ, քանի որ կանանց կենսաբանական նշանակությունը ծննդաբերելն է, ապա փորի հատվածում ճարպերի կուտակումը դժվարացնում է այս գործընթացը: Իսկ տղամարդկանց մոտ հակառակն է: Եթե ճարպերը կուտակվեին ոտքերի հատվածում, ապա դա կխանգարեր սնունդ «որսալուն»՝ դժվարացնելով այս կամ այն վերջույթների աշխատանքը:

Առօրյայում հաճախ հանդիպում ենք տղամարդկանց, ովքեր  տառապում են որովայնի ճարպակալության խնդրով:

Ճարպերը սովորաբար լինում են 2 տեսակի. առաջինը գտնվում է մաշկի տակ և կոչվում է ենթամաշկային, մյուս տեսակը գտնվում է գրեթե ներքին օրգանների մոտ, սա կոչվում է վիսցերալ ճարպ: Այս ճարպը ստեղծված է ներքին օրգանները պաշտպանելու համար, սակայն, երբ դրա քանակությունը նորմայից շատ  է, պաշտպանելու փոխարեն՝ այն սկսում է  վնասել: Այդ ճարպերը դեպի արյուն են արտազատում ճարպային թթուներ, որոնք էլ, արյան մեջ անցնելով,  ներթափանցում են լյարդ, որն էլ իր հերթին՝ այդ թթուները վերածում է «վատ» խոլեստերինի: Այս ամենից խուսափելու համար պետք է պայքարել դրա դեմ՝ փորից ազատվելու միջոցով: Իսկ դա կարող եք անել 2 ճանապարհով: Կամ պետք է շատացնեք այրվող կալորիաների քանակը, կամ՝ քչացնեք ստացվող կալորիաների քանակը:

Եթե ձեր որովայնը 94սմ-ից մեծ է, ապա ժամանակն է ազատվել փորից: Կանանց համար չափսը 88սմ-ն է:

Ինչի՞ց  սկսել:

Առաջին հերթին՝ պետք է պարտադիր կերպով ձեր օրակարգից հանեք տրանս-յուղերի օգտագործումը: Ի՞նչ է իրենից ներևկայացնում տրանս-յուղը: Այս ճարպն ի հայտ է գալիս քիմիական որոշակի փոփոխությունների ժամանակ, օրինակ, երբ իսկական սնունդը փոխարինվում է քիմիական ճանապարհով ստացվածով: Այդ մթերքների ցանկին են դասվում մայոնեզները, սոուսները, արագ սնունդը: Ինչո՞ւ է վտանգավոր այս տեսակի ճարպը: Այն ամբողջովին խախտում է նյութափոխանակությունը, հանգեցնում է մի քանի հիվանդությունների, նույնիսկ՝ քաղցկեղի և շաքարային դիաբետի: Այնպես որ, եթե ցանկանում եք նիհարել և առողջ լինել, առաջնահերթ պետք է ազատվեք տրանս-ճարպերից:

Հաջորդ քայլը մեծ քանակությամբ բջջանյութի (клетчатка) օգտագործումն է: Մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում մրգերն ու բանջարեղենները: Բջջանյութը դանդաղեցնում է սննդի մարսման գործընթացը, հետևաբար՝ դանդաղում է նաև ինսուլինի արտազատումը, իսկ ինսուլինը սնունդը հիմնականում տանում է դեպի անցանկալի մասեր:

Վստահ ենք՝ լսել եք, երբ ասում են, որ սպիտակ հացը գիրացնում է: Հարցն այն է, որ հացի և մակարոնեղենի մեջ բացակայում է բջջանյութը (սննդային մանրաթելերը), այդ  պատճառով խորհուրդ է տրվում հրաժարվել դրանցից:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 3684 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ