06:36
Ազատվեք անցանկալի սև կետերից
 

   

 

Նույնիսկ ամենագեղեցիկ դիմահարդարման դեպքում  դեմքի մաշկի սև կետերը կարող են ամբողջովին փչացնել ձեր գեղեցիկ տեսքը: Այդ փոքրիկ տհաճ կետերը կարող են ի հայտ գալ սթրեսների, ոչ ճիշտ դիմահարդարման և մաշկի խցանված ծակոտիների  պատճառով: Սև կետերը շատ հեշտ են ի հայտ գալիս, բայց շատ դժվար են անհետանում:

Եթե նմանատիպ խնդրի առաջ եք կանգնել, ապա ավելի մի բարդացրեք իրավիճակը՝ տարատեսակ քիմիական միջոցներ օգտագործելով: Ավելի լավ կլինի դիմել բնական միջոցների:

Ձեզ ենք ներկայացնում 3 բնական բաղադրիչներ, որոնք կմաքրեն և կգեղեցկացնեն ձեր մաշկը:

1. Ջուր եռացրեք, փոքր-ինչ սառեցրեք  և  լցրեք մետաղյա տարայի մեջ: Սրբիչ գցեք գլխին և գլուխը կախեք մետաղյա տարայի վրա: Սրբիչի տակ մնացեք 5-10 րոպե:

2. Սոդայով սկրաբ պատրաստեք: 1թ/գ կերակրի սոդան և կես թեյի գդալ  ջուրը լցրեք տարայի մեջ, խառնեք, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ապա ստացված զանգվածով տրորեք դեմքը: Այս կերպ կմաքրեք մաշկն ու կնեյտրալացնեք մաշկի pH մակարդակը:

3.  Ձվի սպիտակուցով մաքրում կատարեք: Զգուշորեն հարեք մեկ ձվի սպիտակուցը: Ստացված զանգվածը քսեք  քթի շուրջ և այն հատվածներում, որտեղ սև կետեր կան, սպիտակուցի ևս մեկ շերտ քսեք: Երբ ամբողջը չորանա, մաշկից քերեք ձվի սպիտակուցի շերտն ու կտեսնեք, թե որքան կեղտ է դուրս եկել սպիտակուցի հետ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 2711 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ