08:42
Առողջ և գեղեցիկ լինելու 11 կանոն
 

   



Գեղեցիկ երևալ կարող են բոլորը. լավ վարսահարդար, ավելի լավ դիմահարդար և ահա այսօր դու միջավայրի փայլն ես: Այլ բան է գեղեցկությունը պահպանել կարողանալը, որը հաջողվում է նրանց, ովքեր դրա համար ունեն բավարար համբերություն և գիտելիք: Առաջարկում  ենք 11 պարզ կանոններ, որոնց  օգնությամբ դու կպահպանես քո գեղեցկությունը` առանց ավելորդ ջանքերի և ֆինանսաթափման:

Առողջ և գեղեցիկ լինելու 11 կանոն

1 Մեջքդ` ուղիղ 

Իդեալական կեցվածք ունենալու համար աշխատանքներ տար ոչ միայն տանը, այլ նաև աշխատավայրում` ընդմիջման ժամանակ: Կանգնիր հայելու առաջ, փորդ ներս քաշիր, թեթևակի լարիր հետույքիդ մկանները, ուղղիր ուսերդ, կուրծքդ` առաջ: Այս փոքրիկ  խորամանկ քայլերը երաշխավորում են, որ դու ավելի բարձրահասակ և բարեկազմ կերևաս:
Խորհուրդ ենք  տալիս նաև  2 վարժություն` տանը կատարելու համար. 

ա) պառկիր փորի վրա, ձեռքերդ առաջ մեկնիր` ափերդ վեր բարձրացրած, բ) բարձրացրու ձեռքերդ, իսկ ոտքերդ և մարմնիդ վերին հատվածը մի կտրիր հատակից: Որոշ ժամանակ մնա այս դիրքում: Վարժությունը կրկնիր 10 անգամ:
2 Ուրախ մեկնարկ

Օրդ վառ սկսիր: Ինչքան վառ են ափսեիդ մեջ դրված մրգերի գույները, այնքան ավելի բարձր է կարոտինի պարունակությունը քո սննդի մեջ: Այդ հակաօքսիդանտը ռադիկալների լավ որսորդ է, և հիանալի հոգ է տանում մաշկի գեղեցկության մասին: Իսկ նարնջի մեկ բաժակ քամած թարմ հյութը կամ էլ մեկ բաժակ տաք ջուրը հիանալի  «գործի կգցեն» քո մարսողական համակարգը:

3 Շտապ հրաժարվի՛ր ծխելուց

Օրվա ընթացքում ծխած 5 գլանակը արագացնում է մաշկի ծերացումը և բերանի շուրջ կնճիռների առաջացումը: Եթե դու անձամբ չես կարող թողնել ծխելը` դիմիր օգնության: Այսօր գոյություն ունեն այդ վատ սովորությունից ձերբազատվելու բազմաթիվ եղանակներ` նիկոտինափոխարինիչներով սկսած, ինքնաներշնչումով վերջացրած: Միայն թե ցանկություն լինի:

4 Փոփոխությունները` քայլ առ քայլ 

Երկար տարիներ դու հավատարիմ ես եղել մի կերպարի, սակայն միշտ երազել ես փոփոխությունների մասին: Այդ դեպքում վարվիր այնպես, ինչպես Պենելոպա Կրուսը. վարսերիդ ցանկալի երկարությանը հասիր աստիճանաբար, քանի որ արտաքին տեսքի խիստ արմատական փոփոխությունները հաճախ կարող են ուղեկցվել սթրեսներով:

5 Ճի’շտ քնիր

Դեմքի մաշկի վիճակը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչպես ես քնում` մեջքի, թե փորի վրա: Այտուցված կոպեր և փոքրիկ կնճիռներ քեզ չեն սպառնա, եթե սովորես քնել մեջքի վրա: 

6 Մի՛ ծուլացիր

Նույնիսկ եթե անասելի հոգնած ես, այնուամենայնիվ, ստիպիր քեզ քնելուց առաջ մանրամասն մաքրել դիմահարդարանքդ, որպեսզի մաշկդ կարողանա շնչել և ամբողջությամբ վերականգնվել:

Առողջ և գեղեցիկ լինելու 11 կանոն

7 Առանց կոշիկների

Բարձրակրունկ կոշիկների վրա ամենօրյա անցուդարձը վնասակար է ջլերի, մկանների և ոտքի մատների համար: Այդ իսկ պատճառով սովորեցրու քեզ երբեմն բոբիկ քայլել այնտեղ, որտեղ հնարավոր է: Ժամանակ առ ժամանակ ոտքերի թուլացնող մերսումներ արա. շփիր ոտքերդ հղկված գետաքարերով, ապա մի քանի քար փորձիր բարձրացնել ոտքի մատներով: Դա ամրացնում է մկանները: 

8 Թավշե «այցեքարտ»

Ձեռքերի գեղեցկությունը կախված է ոչ միայն անթերի մատնահարդարումից, այլ նաև ճիշտ խնամքից: Մի՛ մոռացիր ձեռքերի համար նախատեսված քսուք օգտագործել ամեն անգամ ջրի հետ գործ ունենալուց հետո: Աշխատավայրում ևս օգտագործիր քսուքներ, քանի որ օդորակիչներն ու համակարգիչները չորացնում են մաշկը:

9 Ճի’շտ սնվիր

Գեղեցկությունը ներսից է գալիս: Օրգանիզմի կլանած վիտամինները, հանքային նյութերը և օգտակար ճարպաթթուները յուրօրինակ «աղյուսներ» են, որոնցից հետո «աճում են» փայլուն մազեր, ամուր եղունգներ և հարթ մաշկ: Այնպես որ, քո ամենօրյա սննդակարգում ընդգրկի՛ր բարձրակարգ մթերքներ, որոնք պարունակում են սպիտակուցային պարզ նյութեր` պրոտեին: Այդ մթերքներից են պանիրը, միսը, յոգուրտը: Կեր շաքարի քիչ պարունակությամբ մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն, որոնք աճում են հողի վրա (սրանք մեծ քանակությամբ նյութեր են պարունակում, որոնք չեզոքացնում են վնասակար նյութերը):

10 Աղ քիչ կեր

Օրգանիզմում աղի մեծ քանակությունը հանգեցնում է այտուցվածության: Անցի՛ր ավելի թեթև համեմունքների: Բացի այդ,առանց աղի և սուր համեմունքների` քո համային զգացողություններն ավելի սուր կդառնան:

11 Հնարավորինս շատ ջուր խմիր

Եթե դու չոր մաշկ ունես, պարզապես խմիր հնարավորինս շատ բուսական թեյ  կամ սովորական ջուր` առանց գազի: Համբուրգի համալսարանի գիտնականների տվյալներով` լավ ինքնազգացողության համար օրվա ընթացքում մենք պետք է խմենք նվազագույնը 2 լիտր հեղուկ:
 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 5611 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Գեղեցիկ, Առողջ ապրելակերպ, գեղեցիկ մարմին, լինել հմայիչ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ