Ճարպոտ, լայն ծակոտիներով մաշկի համար խորհուրդ է տրվում հետևյալ դիմակը. պատրաստել անանուխի թանձր եփուկ (1 բաժակ ջրին` 2 ճաշի գդալ անանուխի տերևներ), որից հետո քամել: Եփուկից 1 ճաշի գդալ վերցնել, ավելացնել հում ձվի սպիտակուց և լավ խառնել: Զանգվածը 3-4 անգամ քսել դեմքին` շերտ-շերտ: Յուրաքանչյուր հաջորդ շերտը քսելիս պետք է սպասել մինչև չորանա նախորդը: Երբ չորանա վերջին շերտը, դեմքը լվանալ տաք ջրով:
Շոգ եղանակներին կարելի է դմքը սրբել անանուխի եփուկով. թարմացնում է մաշկը, մաքրում ավելորդ ճարպից և կեղտից:
Աչքերի հոգնածության և բորբոքման դեպքում խորհուրդ են տրվում անանուխով թրջոցները: Անանուխի եփուկ պատրաստել (1բաժակ եռացրած ջրին` 1 ճաշի գդալ անանուխի չորացրած տերևներ), քամել, թողնել մի քիչ հովանա, ապա բամբակե խծուծը թաթախել մեջն ու դնել կոպերին: Վերջում, բացելով աչքերը, ակնագունդը շրջանաձև շարժել: Գործընթացից հետո չորացնել աչքերի մաշկը և կոպերին ճարպոտ քսուք քսել:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: