09:18
Աղջիկնե՛ր, պարզվում է՝ սթրինգը վտանգավոր է
 

   


Պարզվում է, որ բազմաթիվ կանանց համար սիրելի դարձած սթրինգը անընդմեջ կրելը կարող է իրապես վտանգավոր լինել կանացի առողջության համար:

Նախ դրանք նպաստում են  հեշտոցի սնկային ախտահարմանը եվ միզուղիների վարակներին, և բացի այդ՝ արդեն առկա վարակների արագ տարածմանը: Երկրորդ, դրանք առաջացնում են մաշկի գրգռվածություն, վնասվածքներ, սեռական օրգանների խանգարումներ և նույնիսկ՝ թութք (հեմորոյ):



Վիճակագրությունը վկայում է, որ սթրինգների կրումը պայմանավորում է ընկնելու կամ ավտովթարների ժամանակ սեռական օրգանների վնասվածքներ ստանալու հավանականության կտրուկ աճ:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սթրինգ պետք է կրել հնարավորին չափ հազվադեպ:
Իսկ եթե դուք նախընտրում եք հենց այդ ներքնազգեստը, ապա հաշվի առեք հետևյալ մի քանի կանոնները.

1. Մի' կրեք սթրինգ շոգ և խոնավ եղանակներին, որպեսզի խուսափեք տարբեր վտանգավոր բակտերիաների համար նպաստավոր կենսապայմաններ ստեղծելուց:

2. Ընտրե'ք ներքնազգեստ, որը կարված կլինի բնական կտորներից , ինչպիսիք են բամբակն ու մետաքսը, քանի որ դրանք չեն խանգարում օդի շրջանառությանը և չեն առաջացնում ջերմոցային էֆեկտ:



3. Կրե'ք բացառապես ձեր  չափերին համապատասխան ներքնազգեստ, քանի որ շատ սեղմ չլինելու դեպքում սթրինգն այնքան վտանգավոր չէ վարակների տարածմանը նպաստելու տեսանկյունից:

4. Մի' կրեք սթրինգ ողջ օրվա ընթացքում:

5. Եթե դուք, այնուամենայնիվ, կրում եք սինթետիկ ներքնաշորեր, ապա օգտագործեք ամենօրյա միջադիրներ և մի մոռացեք դրանք պարբերաբար փոխել:

6. Խուսափե'ք սթրինգով լողազգեստներից:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 3827 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: սեռական կյանք, առողջ մարմին, Կանայք, գեղեցիկ մարմին, ինտիմ առողջություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ