05:07
5 ժողովրդական միջոց կնճիռներից ազատվելու համար
 

   

 

1. Կնճիռներ աչքերի շուրջ (դիմակ)
Հացով դիմակն անփոխարինելի է այս հարցում: Հացը թրջեք հալած կարագի մեջ և քսեք աչքերին: Զգույշ եղեք՝ կարագը չլցվի աչքերի մեջ: 35-40 րոպե հետո լվացվեք տաք ջրով: Կրկնեք սա շաբաթվա մեջ 2 անգամ:

2. Կնճիռներ աչքերի շուրջ (կրեմ)
Խառնեք 2 թեյի գդալ կալենդուլայի ծաղիկը 1 գդալ երիցուկի (դեղատնից) հետ և ավելացրեք 100 մլ տաք ջուր: Թրմեք 25-35 րոպե: Հետո ավելացրեք մեկ ճաշի գդալ ձիթայուղ և խառնեք: Քսեք աչքերի շուրջ ամեն օր: Տնային այս կրեմը կարելի է պահել սառնարանում ամենաշատը 4 օր:

3. Կնճիռներ ճակատին
Շատ կոսմետոլոգներ խորհուրդ են տալիս պատրաստել դիմակ խմորիչով: Նրա մեջ պարունակվող B վիտամինը հարթեցնում է կնճիռները: Ուղղակի մանրացրեք խմորիչն ու խառնեք կաթի հետ: Դիմակը քսեք ճակատին շաբաթը 3 անգամ՝ կես ժամով:

4. Ամբողջ դեմքի համար
Խառնեք ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ կիտրոնի հյութը և մեկ թեյի գդալ գերչակի յուղը: Այս զանգվածով թրջեք մաքուր կտորը և դրեք դեմքին: Հետո դեմքը ծածկեք գոլորշու վրա տաքացրած սրբիչով: 10 րոպե հետո լվացվեք տաք կաթով:

5. Բնական յուղ դեմքի համար
Խառնեք մեկական ճաշի գդալ ցորենի ածիկի, ավոկադոյի և նուշի յուղերը: Ավելացրեք մեկ կաթիլ դեղձի յուղ և 3 կաթիլ քունջութի յուղ: Քսեք կնճիռների հատվածում օրը երկու անգամ:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1375 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: դեմքի խնամք | Վարկանիշ: 4.0/2
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ