12:44
2014 թ.-ի լավագույն բույրերը
 

   


Գարնանային թարմությունը ենթադրում է նաև օծանելիքի թարմություն: Womanbook-ը ներկայացնում է 2014 թվականի լավագույն գարնանային, թարմ օծանելիքները:


2014 թ.-ի լավագույն բույրերը

1. Daisy Delight Editions, Marc Jacobs

Այս գարնանը  Marc Jacobs-ը ներկայացնում է Daisy Delight Editions-ի սահմանափակ թվաքանակով արտադրված օծանելիքները: Նախորդ բուրմունքի հետ համեմատած` այս նոր օծանելիքն ավելի թեթև, եթերային և թարմ բույր ունի:
 
2. Manifesto L’Eclat, Yves Saint Laurent
Yves Saint Laurent-ը այս գարնանը թողարկել է Manifesto L’Eclat-ի նոր տարբերակը: Այս նոր տարբերակն առանձնանում է մնացածից իր նոր բաղադրիչի` սև հաղարջի առկայությամբ:
 
3. 212 VIP Rose, Carolina Herrera
212 VIP Rose- ը սկզբում թարմ և թեթև է թվում, սակայն օծանելիքը մաշկի վրա մնալով` գայթակղիչ ակորդներ է ձեռք բերում:
 
4. Exotica, Roberto Cavalli
Անվանումից արդեն իսկ զգացվում է օծանելիքի պարունակությունը: Լուիզա Թերների նոր նրբագեղ բույրերն այս տարվա օծանելիքի գարուն-ամառ հավաքածուի համար նոր են և ծաղիկների և արևադարձային միգերի համակցության շնորհիվ ավելի պահանջված:
 
5. Rosabotanica, Balenciaga
Balenciaga-ի նոր` Rosabotanica հավաքածուն այս անգամ թարմացված է վարդի, նարգիզի և նուրբ հասմիկի թովիչ բույրերով: Այս բույրերի համակցությունը ստեղծել է նուրբ կանացի, բայց միևնույն ժամանակ թեթև օծանելիք:
 
6. Bella Note, Cerrutti
Այս տարվա նոր հավաքածուն Cerruti 1881 Man 1990 և Cerruti 1881 Woman 1995 օծանելիքների թարմացված տեսականին է: Երկու կոմպոզիցիաներն էլ շատ զգայական և գրավիչ բույրեր ունեն և դուր կգան անգամ ամենաքմահաճ հաճախորդներին:
 
7. Comme Une Evidence, Yves Rocher
Տարիների ընթացքում բոլորն էլ համոզվել են Yves Rocher-ի որակյալ օծանելիքների  բազմազանության մասին: Իսկ բույրերի նրբագեղության մասին անգամ խոսք գնալ չի կարող: Հերթական  Comme Une Evidence օծանելիքը Yves Rocher-ի սիրելի օծանելիքների շարքին է դասվում:
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օծանելիք | Դիտումներ: 3535 | Ավելացրեց: Admin | Տեգեր: քո բույրը, օծանելիք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ