Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 5-րդ)
 

   kiss.am


Կարդացեք նաև հրապարակման 1-ին2-րդ3-րդ, 4-րդ,   6-րդ մասերը:

Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն


Միայնա՞կ թե՞ ինքնուրույն

Մեր մեջ ասած` մեզանից շատերը որպես անհատականություն կարող են կայանալ նաև առանց սեփական ընտանիքի: Կարող են «կերակրել» և’ իրենց, և’ երեխային, և’ ծնողներին, նույնիսկ անհրաժեշտության դեպքում Ձեր «նախկինին» էլ օգնության ձեռք մեկնել: Մտածե’ք. ուզու՞մ եք ձեր ազատությունն ու ինքնուրույնությունը փոխարինել ամուսնական շղթաներով: 

Երևի կասեք` այո’: Եթե հանդիպեք այն միակին, որը բոլոր կետերով համապատասխանում է ձեզ, պատրա՞ստ եք հենց հիմա ամեն ինչ փոխել: Դուք պատրա՞ստ եք  ձեր տուն, ձեր հոգի, ձեր մարմին ընդունելու օտարին: Եթե ոչ, նշանակում է ենթագիտակցորեն վանում եք տղամարդուն, և ձեր միակը կհեռանա՝ որոնելու ուրիշին: Իսկ եթե պատրաստ եք, հիանալի է: Եկեք միասին քննարկենք, թե  ինչպես պետք է վարվենք, որ երջանիկ հանդիպումը կայանա հենց վաղը:

Սպեղանի` միայնության դեմ

«Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալ»,- ասում են հոգեբանները: Եվ ճիշտ են ասում: Մենք կարող ենք մեր անհատականության, մեր կենսափորձի բարձունքից վերջապես ազատվել այն համոզմունքներից, որոք կաշկանդում են մեզ, դարձնում դժբախտ, փոխել մեր վարքը և շատ շուտով հարսանեկան զգեստ պատվիրել:
Ընտրե’ք մանկությունից ժառանգած որևէ համոզմունք, որը, կարծում եք,  խանգարում է տղամարդկանց հետ նորմալ հարաբերություններ կառուցել: Ասենք, թող լինի այսպիսին. «Կինը չպետք է առաջինը ծանոթություն հաստատի»: Նախ ամենաբազմազան հարցե’ր ձևակերպեք այս արտահայտության բառերից յուրաքանչյուրի համար:

1.Ո՞ր կինը չպետք է ծանոթանա: Բոլոր, բոլո՞ր կանայք չպետք է առաջինը ծանոթանան: Երբե՞ք: Միգուցե կա՞ն իրավիճակներ, երբ կարելի է, պետք է, անհրաժեշտ է առաջին քայլն անել:

2. Ծանոթանա՞լ չի կարող առաջինը: Իսկ ի՞նչ կարելի է անել առաջինը: Առաջինը արթնանալ առավոտյա՞ն: Աշխատավայրում կատարել և գերակատարե՞լ աշխատանքը: Ի՞նչն է ավելի լավ` ծանոթանալ առաջի՞նը, թե՞ չծանոթանալ ընդհանրապես:

3. Իսկ Ի՞նչ կլինի, եթե, այնուամենայնիվ, կինն առաջին քայլն անի: «Այդ ժամանակ Նա կմտածի…»: Ո՞վ ասաց, թե Նա կմտածի: Դուք կարդու՞մ եք ուրիշի մտքերը: Դե, «նրանց բոլորի մտքին էլ միայն մի բա՞ն կա»: Լավ: Ու՞մ մտքին մի բան կա. հասցեն, անունը ասե’ք, ի՞նչ մասնագետ է, տարիքը, ընտանեկան վիճակը: Բոլորի, բոլորի՞ մտքին կա միայն մի բան …
Նման հարցերի միջոցով դուք կհամոզվեք, որ այդ քարացած մտքերը հնացած են և վաղուց դրանցից ազատվելու ժամանակն է:

Իսկապես հմայիչ կինը աշխարհին նայում է որպես նվերներով և անակնկալներով լեցուն կախարդական սնդուկի, և նոր ծանոթությունը հենց այդպիսի անակնկալ է: Վարժվե’ք այդ մտքի հետ:

6.  Ե Ր Ջ Ա Ն Ի Կ   Ա Մ ՈՒ Ս Ն ՈՒ Թ Յ Ա Ն   Գ Ր Ա Վ Ա Կ Ա Ն Ը



Լև Տոլստոյի այն միտքը, թե բոլոր երջանիկ ընտանիքները միանման են երջանիկ, հնացել է: Իրականում յուրաքանչյուր ընտանիք պետք է երջանիկ լինի յուրովի: Ներդաշնակ ընտանիք ստեղծելու համար պետք է ճշգրիտ պատկերացնել, թե ամուսնությունից ինչ է ակնկալում ամուսիններից յուրաքանչյուրը:

Սիրո «հաշվապահություն»

Սովորաբար մարդիկ հանդիպում են, սիրահարվում, հետո աշխատում սիրելիին իդեալական ամուսին դարձնել: Բայց հազվադեպ է դա հաջողվում: Ինչու՞: Որովհետև այս կամ այն մարդուն մենք ընտրում ենք` հաշվի առնելով կա’մ արտաքինը, կա’մ հումորի զգացումը, կա’մ հասարակության մեջ նրա ունեցած դիրքը, սիրահետելու կարողությունը: Այս ամենը իհարկե կարևոր է, բայց ամուսնական կյանքում առաջնային են դառնում բոլորովին այլ որակներ: Ա’յ, հենց այստեղ է որոգայթը լարված: Քանի որ մենք չենք էլ պատկերացնում, թե  մեր երջանկությունը ինչով պետք է պայմանավորված լինի, այդ պատճառով էլ չենք կողմնորոշվում, թե մեր ընտրյալը ինչ արժանիքներ պետք է ունենա:

Իսկապես երջանիկ և ներդաշնակ միություն ստեղծելու համար պետք է պատասխանել մի շարք հարցերի. ոչ միայն, թե ինչ գույն պետք է ունենան ձեր ընտրյալի մազերն ու աչքերը, այլև` ինչպես պետք է տնօրինեք ծախսերը, շփվեք ծնողների հետ կամ ազատ  ժամանակն անցկացնեք: Դրանից հետո միայն ձեր ասպետի տարտամ ուրվագծերը կորոշակիանան, ձեր առջև կհառնի ձեզ համապատասխան զուգընկերոջ կերպարը:

Ձեզ թվում է, թե այս ամբողջ «հաշվապահությունը» տեղ չունի այնպիսի նրբանուրբ հարցում, ինչպիսին սե՞րն է: Բայց չէ՞ որ կյանքի ընկերոջ ընտրությունը ավելի լուրջ հարց է, քան, ասենք, բնակարան գնելը, երբ ամեն ինչ եք նկատի ունենում` քանի սենյականոց է, կենտրոնու՞մ է արդյոք, գինը…

Իսկ այժմ պատկերացրե’ք, որ նույն բծախնդրությամբ ընտրում եք ապագա ամուսնուն: Ձեզ համար կարևոր են նրա սովորությունները, աշխարհայացքը, երազանքները, ինչպես է ապրելու, ինչի վրա է ծախսելու փողերը… Հենց այս կենսական խութերին բախվելով՝ կխորտակվի ձեր ընտանեկան առագաստանավը: Ուրեմն որքան ջանասիրաբար մաքրեք ապագա ընտանեկան կյանքի հունը, այնքան բերկրալից կլինի համատեղ նավարկությունը:

Առաջադրանք ենթագիտակցությանը

Նախևառաջ հիշե’ք, որ միշտ ստանում եք այն, ինչ խնդրում եք: Ինչու՞: Որովհետև «մտքի պատվերը» Բարձրագույն ուժերին թելադրում է ոչ թե գիտակցությունը, այլ ենթագիտակցությունը, որը կողմնորոշվում է Ձեր սեփական ցանկություններով, պատկերացումներով: Օրինակ, եթե կինը ցանկանում է հարուստ ամուսին ունենալ, ենթագիտակցությունը հասկանում է. տիրուհուն նախևառաջ դրամ է անհրաժեշտ, և սկսում է փնտրել երազանքն իրականացնելու լավագույն տարբերակներ: Ենթագիտակցությունն ավելի շուտ կստիպի իր տիրուհուն վեր բարձրանալ կարիերայի սանդղակով, քան թույլ կտա կարգավորել անձնական կյանքը:

Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե ինչ հզոր ուժ ունի մեր ենթագիտակցությունը: Այն ի վիճակի է իրականացնելու յուրաքանչյուր նպատակ, եթե միայն հստակ գիտի, թե ինչ է պետք տիրոջը: Ուրեմն, իդեալական թեկնածուին գտնելու համար պետք է համոզեք ձեր ենթագիտակցությանը, որ ձեզ անհրաժեշտ է ընտանիք ունենալ, որ ձեր ներքին պահանջը հենց ամուսնությունն է, այլ ոչ թե ֆինանսական կամ բնակարանային պրոբլեմների լուծումը: Հետո անհրաժեշտ է ենթագիտակցությանը հստակ կողմնորոշում տալ ապագա ամուսնու արժանիքների վերաբերյալ, և այդ ժամանակ նա իր բոլոր ուժերը կուղղի ձեր հանդիպումը կայացնելուն:                

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol18/gtneltxamardun9.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (12.02.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1517 | Տեգեր: Երկուսով, կին-տղամարդ հարաբերություններ, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ