Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 3-րդ)
  kiss.am ![]() Ի Մ Հ Ե Ր Ո Ս Ը Հնարավոր է, որ ձեր ընտրյալը չի կարող պարծենալ ատլետիկ կազմվածքով, ի վիճակի չէ տուն կառուցել կամ պահարան սարքել: Ավելին, նա լիովին բավարարված է հաշվապահի կամ գրականություն դասավանողի իր «ինտելիգենտ» աշխատանքով: Այնուամենայնիվ, հիշե’ք. որ յուրաքանչյուր տղամարդ, նույնիսկ ամենաթուլակազմը, մտովի իրեն Հերկուլես է երևակայում: Դա, իհարկե, չի նշանակում, թե նա ամեն վայրկյան պատրաստ է մարտնչելու առյուծի հետ, բայց շատ է ուզում ինչ-որ քաջագործություն անել, իհարկե, ոչ այնքան դժվար ու վտանգավոր, բայց որը հնարավորություն կտա իրեն հերոս զգալու: Եվ այն կինը, որը նրա կողքին կլինի «հերոսություն կատարելիս», տղամարդու համար հատուկ նշանակություն կունենա: Ուրեմն, տղամարդուն հնարավորությու’ն տվեք հերոսանալու: Բաց մի թողեք ամենահասարակ առիթներն անգամ, որոնք քիչ չեն մեր կյանքում. խնդրե’ք, որ մեխը խփի պատին կամ սեղանը տեղափոխի, դրանից հետո ամեն ինչ կաղված է այն բանից, թե դուք դա կգնահատեք որպես սովորական գործ, թե նրան դափնիների կարժանացնեք: «Եկե’ք միմյանց հաճոյախոսենք» նախադասությունը ձեր կարգախոսը պետք է դառնա ուժեղ սեռի ներկայացուցչի (անշուշտ ամուսնու թեկնածուի) հետ շփվելիս: Դուք հաճա՞խ եք հաճոյախոսություններ լսում: Ոչ այնքան շատ, ինչքան կկամենայիք, ճի՞շտ է: Նա՝ ձեր հերոսը, նույնպես հաճոյախոսություններ լսելու մեծ պահանջ ունի: Լրացրե’ք այդ պակասը: Հիացե’ք նրանով, ուրախությամբ համաձայնե’ք նրա հետ, զարմացե’ք նրա հաջողությունների, կարողությունների, գաղափարների վրա: Միայն թե չշփոթեք գովեստը կեղծավորության հետ. դրանք տարբեր բաներ են, և քիչ թե շատ խելացի մարդը կտարբերի դրանք: 3. Ի՞ Ն Չ Լ Ե Զ Վ Ո Վ Է Խ Ո Ս ՈՒ Մ Ձ Ե Ր Ը Ն Տ Ր Յ Ա Լ Ը Հաճոյախոսություններ անելու արվեստը յուրացնելն այնքան էլ դժվար չէ: Բայց նույնիսկ հաճոյախոսությունների ծարավ տղամարդը կարող է չհասկանալ, թե ինչ հաճելի մտքեր եք արտահայտում, եթե դուք… խոսում եք նրան անհասկանալի լեզվով: Ո’չ, ո’չ մենք չենք քննարկում այն դեպքը, երբ տղամարդը և կինը տարբեր երկրներում են ապրում և կարող են միայն ժեստերով բացատրվել: Նրանք կարող են նույն աստիճանահարթակի վրա ապրել, բայց խոսել տարբեր լեզուներով, եթե տարբեր հոգեբանական տիպերի են պատկանում: Բարեբախտաբար ուրիշ փսիխոտիպի լեզուն սովորելը այնքան էլ դժվար չէ: ![]() Մեզնից յուրաքանչյուրը ապրում է իր աշխարհում. մեկի համար այդ աշխարհը լի է ձայներով, մյուսների համար` պատկերներով, երրորդների համար` բույրերով կամ հպումներով: Կախված այն բանից, թե մարդու համար ինչն է ավելի կարևոր` լսելը, տեսնելը թե զգալը, հոգեբանները մարդկանց բաժանել են երեք տիպի: Վիզուալ են անվանում այն մարդկանց, ովքեր աշխարհն ընկալում է տեսողական պատկերներներով, աուդիալ են կոչվում նրանք, ովքեր ձայներով են ընկալում, իսկ զգացողություններով կողմնորոշվողները սենսիտիվներն են: Հասկանալի է, որ «մաքուր» տիպեր չկան, այնուամենայնիվ, յուրաքանչյուր տիպի համար առաջնորդողը ընկալման ձևերից մեկն է: Դժվար է վիզուալին երաժշտությամբ կամ քաղցր խոսքերով գրավել. նրա համար կարևոր է, թե ինչպես եք հագնվում, ինչպես եք շարժվում: Աուդիալը ուշադրություն չի դարձնի ձեր հագուստին կամ շպարին, բայց ուշադրությամբ կլսի ձեր ձայնի յուրաքանչյուր ելևէջ, կհետևի, թե ում հետ և ինչպես եք խոսում: Սենսատիվին ավելի հեշտ է գրավել իբր պատահական, հաճելի հպումով կամ անուշաբույր օծանելիքով: Գտե’ք այն աշխարհի բանալին, որում ապրում է ձեր սիրելին, և ձեզ հետ է շփվելը նա ամեն ինչից վեր կդասի: Ո՞վ է սիրում աչքերով Տղամարդկանց մեծամասնությունը պատկանում է առաջին տիպին, այսինքն, նրանց համար կարևորը տեսողական ինֆորմացիան է: Դրա համար էլ մենք` կանայքս, մեծ ուշադրություն ենք դարձնում հագուստին և շպարանյութերին: Բայց պետք չէ հույսը դնել միայն վիճակագրության վրա: Ուղղակի ուշադիր հետևե’ք ձեզ հետաքրքրող տղամարդուն և կհասկանաք, թե նա որ տիպին է պատկանում: Վիզուալին ճանաչելը դժվար չէ: Եթե մարդը մանրակրկտորեն է ընտրում հագուստը, եթե աննշան բիծը վրդովում է նրան, եթե հայելու մոտով անցնելիս խիստ հայացք է գցում իր արտացոլմանը, ուրեմն նա վիզուալ է: Իմիջայլոց, ի պատասխան հաճոյախոսության` վիզուալին ինչ-որ հաճելի բան ասեք իր իսկ լեզվով. գովեստո’վ խոսեք նրա արտաքինի մասին: Նա կհասկանա, որ ձեզ համար գրավիչ է: Խոսելու ձևը նույնպես հնարավորություն է տալիս հասկանալու, թե հոգեբանական որ տիպին է պատկանում մարդը: Վիզուալը հաճախ անգիտակցաբար օգտագործում է տեսողականին վերաբերող բառեր ու արտահայտություններ. «Ես տեսնում եմ, որ դա ձեզ հետաքրքիր է», «Միայն պատկերացրե’ք, դա այսպես, այսպես էր», «Ինձ համար շատ կարևոր է ձեր տեսակետը…»: Վիզուալը կարևորում է պահվածքը: Կաշկանդվածությունը և անինքնավստահությունը նրա համար վանող են: Իսկ եթե կինը ինքնավստահ է, կարողանում է ընդգծել իր արժանիքները, հաջողության հասնելու մեծ հավանականություն ունի: Վիզուալի հետ շփվելիս ընտրե’ք այնպիսի բառեր, որ ուղղված լինեն տեսողական ընկալմանը: «Մենք ` որպես զույգ, վատ չենք նայվում». այս արտահայտությունը կստիպի զգալ ձեր ընդհանրությունը: Մի’ վախեցեք ազդել նրա ենթագիտակցության վրա: Վիզուալի սիրտը բացելու համար մի բանալի էլ կա: Ուսումնասիրե’ք, թե ինչպես է հագնվում, որ ոճը, որ գույներն է նախընտրում, և ձեր պահարանի պարունակությունը հարմարեցրե’ք նրա նախասիրություններին: Այս դեպքում ենթագիտակցորեն նա ձեզ իր զույգը կհամարի: Վիզուալին ձեր տուն հրավիրելով` մի’ աշխատեք տարատեսակ ուտելիքներ պատրաստել. նրա համար գլխավորը սեղանի ձևավորումն է, ընդունելության գեղեցիկ կազմակերպումը: Կարևորը լսողությունն է Աուդիալը աշխարհն ընկալում է լսելով: Նրա աշխարհը լի է ամենաբազմազան ձայներով. այնտեղ տիրապետողը ձայներն են ու երաժշտությունը, շրշյունն ու շշունջը, Քամու խշշոցն ու մանրիկ անձրևի կտկտոցը… Հասկանալի է, որ աուդիալի աշխարհում կինը նույնպես «հնչում է¦: Կանանց նա տարբերում է ոչ այնքան արտաքինով, որքան նրանց ձայնով. կարևոր են ձայնի հնչերանգը, քայլքի ռիթմը, թեթևությունը: Ահա և աուդիալին գրավելու «բաղադրատոմս». պետք է սովորեք խոսել մշակված գեղեցիկ ձայնով, առանց ճղճղալու, պետք է սովորեք նաև թեթև ու սահուն քայլել: Սահուն քայլելով, աննշմար, որպես թեթև մութի թև մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով... Աուդիալին ճանաչելը դժվար չէ: Եթե տղամարդը ջանում է իր շուրջը ստեղծել ձայնային միջավայր, եթե տանը կամ մեքենայի մեջ անընդհատ երաժշտություն է հնչում, միացված են հեռուստացույցն ու ռադիոընդունիչը, սիրում է երկար խոսել հեռախոսով, նշանակում է գործ ունեք աուդիալի հետ: Իմիջայլոց, հենց հեռախոսային խոսակցությունների շնորհիվ կարող եք նրան գրավել. երկու ձայների հանդիպումը նրա համար ավելի գրավիչ է, քան սովորական ժամադրությունը: ![]() Այն տղամարդու հետ, որն ապրում է «լսելով¦, մի փորձեք շփվել նամակագրությամբ, նրա հետ հարաբերությունները կարգավորել sms-ներով կամ էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկելով. դա նրան կվանի: Աուդիալի խոսքում գերակշռում են ձայն մատնանշող բառերն ու արտահայտությունները: Իր խոսքը աուդիալը կարող է սկսել այսպես` լսի’ր: Որպեսզի նրա ուշադրությունը գրավեք, դուք էլ նույն կերպ պետք է կառուցեք ձեր խոսքը.«Լսի’ր, արի’ այսօր գնանք…» Ինչ վերաբերում է հաճոյախոսություններին, ապա աուդիալը գնահատում է իր ձայնին և լսողությանը վերաբերող գովեստները: Հիացե’ք նրա ձայնի հնչերանգով, խոսքի նրբերանգների հարստությամբ, երաժշտական ճաշակով, և նա ձեզ կհամարի ամենահմայիչն ու գրավիչը: Եթե ձեր տուն եք հրավիրել աուդիալ-տղամարդուն, անպայման նախապատրաստե’ք ձայնասկավառակների հարուստ ընտրանի. ձեր բնակարանը պետք է հնչի, իհարկե նրա համար հաճելի երաժշտությամբ: Հոգացե’ք, որ երաժշտական տեխնիկան բարձրորակ լինի. խռպոտ հնչող երաժշտությունը կվիրավորի նրա լսողությունը: Անհրաժեշտ է նաև վերացնել ուշադրությունը շեղող և զայրացնող ձայները, օրինակ` անսարք ծորակի կաթոցը: Ձայների աշխարհում ապրող տղամարդու հետ շփվելիս երբեք ձայնը չբարձրացնեք: Աուդիալի ներկայությամբ թեկուզ մեկ անգամ ձայնը բարձրացրած կինը այլևս դադարում է նրա համար գոյություն ունենալուց: Ուշադի’ր լսեք, թե ինչպես է նա խոսում. ավելի ցածրաձայն, քան դու՞ք: Հրաշալի է, նշանակում է, պետք է ավելի մեղմ խոսեք: Ավելի կտրու՞կ է խոսում. դուք նույնպես խստություն հաղորդեք ձեր ձայնին: Սիրում է կարճ նախադասություններո՞վ խոսել: Դուք էլ հրաժարվեք երկար նախադասություններից: Եթե սիրում է արագ խոսել, սովորե’ք արագ խոսել: Աուդիալին կարող է հմայել այն կինը, որը ձայնային նույն ալիքի վրա է գտնվում, ինչ ինքը: Կարևորը զգացողություններն են Գիտնականները սենսատիվ են անվանում այն մարդկանց, ովքեր ապրում են զգալով, զգացմունքներով: Կանանց մեծամասնությունը սենսատիվ է, իսկ տղամարդկանց մեջ այս տիպը քիչ է տարածված: Եթե ձեզ հանդիպել է սենսատիվ-տղամարդ, ուրախացե’ք, նրա հետ համեմատաբար հեշտ է հարաբերություններ կառուցելը. նա նույն լեզվով է խոսում, ինչ դուք: Ինչպե՞ս ճանաչել սենսատիվին: Այս տիպի մարդիկ հաճուքով են պատմում իրենց մասին` ավելի հաճույքով ներկայացնելով ոչ թե իրենց կենսագրությունը, այլ իրենց զգացողությունները, սիրում են հիշողությունների գիրկն ընկնել, հաճույքով պատմում են իրենց ճաշակի և նախասիրությունների մասին: Սենսատիվն ապրում է նոր զգացողությունների համար, որոնք անսովոր ապրումներ են խոստանում: Ուրեմն նա դեմ չի լինի ընդարձակելու իր սիրային փորձը: «Ես զգում եմ, որ մենք կհասկանանք միմյանց», «զգու՞մ ես, թե ինչքան է եղանակը տաքացել», «հասկանում եմ, թե ինչ ես զգում». նման արտահայտություններով խոսակցությունը նրա համար հատուկ նշանակություն կունենա: Սենսատիվը հագուստին վիզուալից ոչ պակաս նշանակություն է տալիս: Նրա համար կարևոր է, որ հագուստը հարմարավետության և հանգստավետության զգացում առաջացնի: Հանդիպման գնալիս նա կոստյում կհագնի՝ թեկուզ դժվարությամբ, բայց կնոջը, որը կաշվե գոտի է կապել և բարձր կրունկներով կոշիկներ, նա կնայի որպես խելագարի: Եթե ուզում եք հաճոյանալ սենսատիվին, ձեր հագուստը պետք է բնական մետաքսից լինի կամ փափուկ բրդից, որպեսզի հպվելիս հաճելի լինի, որ շոյելու ցանկություն առաջացնի: Հետ չքաշեք ձեր ձեռքը, եթե տղամարդըն այն շոյի. շոշափողական կոնտակտը նրա համար ամենակարևորն է: Մի’ մոռացեք, որ այս տղամարդիկ ապրում են «շոշափելով»: Սենսատիվի ուշադրությունը գրավելու ամենահեշտ միջոցը նրան դիպչելն է: Ամենակրակոտ հայացքը նա կարող է չնկատել, բայց թեթև հպմանն անմիջապես կարձագանքի: Սենսատիվին գրավել ցանկացող կինը պետք է մեծ ուշադրություն դարձնի օծանելիքին: Աշխատե’ք ձեռք բերել նույն օծանելիքի (որն օգտագործում է ձեր սիրելին) կանացի բուրմունքը: Հիշե’ք, որ օտար, տհաճ բույրը նրան կվանի և ձեզնից կհեռացնի ընդմիշտ: Եթե այս տիպին պատկանող տղամարդու հետ հանդիպումը կայանալու է ձեր տանը, ապա ամեն ինչ պետք է հարմարեցված լինի այս առիթին` երկու բազկաթոռ, գեղեցիկ, փափուկ ծածկոցով բազմոց, ոչ պայծառ լուսավորություն, մոմեր, հանդարտ, ցածր երաժշտություն… Եվ իհարկե` նրբաճաշակ ընթրիք. համային զգացողությունները սենսատիվի համար մեծ նշամակություն ունեն: Սենսատիվի համար մեծագույն պատիժը ինչ-որ մեկի պահանջներին հարմարվելն է: Որպեսզի այդպիսի տղամարդու մոտ կապվածության զգացում առաջացնեք, պետք է ընդամենը … նրան թույլ տաք լինել այնպիսին, ինչպիսին որ կա: Բանն այն է, որ մեր իրականության մեջ այն տղամարդը, որը հաճույքով պատմում է իր զգացմունքներից ու զգացողություններից և հակված է բուռն ու խոր ապրումների, համարվում է թույլ: Հենց սա էլ սենսատիվի աքիլլեսյան գարշապարն է. նա չի ուզում կանացի երևալ, բայց մյուս կողմից էլ չի ցանկանում թաքցնել իր զգացմունքներն ու ապրումները: Ուրեմն այն կինը, որը նրան առնական է համարում` չնայած նրա զգացմունքայնությանը, մեծ հնարավորություն ունի ձեռք բերելու այդ տղամարդու մեծ սերը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1753 |
| | |


