Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 2-րդ)
 

   kiss.am


Կարդացեք նաև հրապարակման 1-ին մասը:

Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 2-րդ)

Գաղտնիք երրորդ.
Լսի՛ր ինձ, և կսիրեմ քեզ

Ուշադրությամբ լսող և քիչ խոսող մարդու մասին ընդհանրապես ասում են, որ նա հրաշալի զրուցակից է:
Տղամարդիկ տանել չեն կարողանում շատախոս կանանց, այդպիսիները  պարզապես բարկացնում են նրանց: Եզրակացությունը մեկն է. պետք է դառնաք ուշադիր ունկնդիր, ոչ թե պատմող: Ձեր զրույցն այնպես կառուցեք, որ տղամարդն սկսի պատմել իր մասին: Ձեր հարցերը պետք է առնչվեն տղամարդկանց ամենասիրելի թեմաներին: 

Լսել կարողանալը մեծ արվեստ է, լսել կարողացող մարդը միշտ էլ բոլորի համար հետաքրքիր է: Իսկ եթե սկսեք նաև հիանալ ձեր զրուցակցով,  դուք ուղղակի անգին գանձ կլինեք նրա համար: Բայց չափը չանցնեք. ամեն ինչ պետք է բնական լինի: Եթե ախուվախ անելով, աչքերով նրան ուտելով, հիացմունքից ծափ զարկելով նրան լսեք, տղամարդը ձեզ արդարացիորեն կհամարի պարզամիտ հիմարիկ:

Քաջալերե’ք նրան իր մասին պատմելիս` ժամանակ առ ժամանակ ասելով` չի կարող պատահել: Այսպիսով զրուցակցին կդրդեք անկեղծանալու: Հնարավորությու’ն տվեք նրան մինչև վերջ անկեղծանալու և պարզեք` արդյո՞ք գլուխգովանի մեկը չէ: Զրույցից  և հանձին ձեզ՝ լավ ունկնդրից ստացած բավարարվածության զգացումը տղամարդու մեջ կառաջացնի դրական հույզերի փունջ: Նա անպայման դա կկապի ձեզ հետ, և դուք անխուսափելիորեն դուր կգաք տղամարդուն:
 

           
Թեստ
«Կարողանու՞մ եք լսել»

Ինչպե՞ս գտնել Ձե՛ր տղամարդուն (մաս 2-րդ)

Նշե’ք այն իրավիճակները, որոնք սրտնեղություն և դժգոհություն  են առաջացնում սիրելիի հետ զրուցելիս:

1. Զրուցակիցս թույլ չի տալիս կարծիքս հայտնել, միշտ ընդհատում է խոսելիս:
2. Խոսելիս երբեք չի նայում ինձ:
3. Միշտ իրարանցման մեջ է. թուղթն ու մատիտը նրան ավելի են հետաքրքրում, քան իմ ասածները:
4. Երբեք չի ժպտում:
5. Միշտ իր հարցերով ու մեկնաբանություններով շեղում է ինձ:
6. Աշխատում է հերքել իմ ասածները:
7. Իմ ասածների մեջ բոլորովին այլ իմաստ է դնում:
8. Իմ հարցերին հարցերով է պատասխանում:
9. Երբեմն ասածս կրկնել է տալիս՝ ձևացնելով, թե չի լսել:
10. Զրուցակիցս, մինչև վերջ ինձ չլսելով, ընդհատում է և ասում, որ համաձայն է:
11. Եզրահանգումներ է անում իմ փոխարեն:
12. Իմ պատմելու ընթացքում միշտ աշխատում է լրացումներ անել:
13. Ինձ լսում է ուշադրությամբ, առանց աչքերը թարթելու:
14. Ինձ է նայում գնահատող հայացքով: Դա անհանգստացնում է:
15. Երբ ես ինչ-որ նոր բան եմ առաջարկում, զրուցակիցս ասում է, թե ճիշտ նույն կերպ է մտածում:
16.Չափն անցնում է` չափից շատ գլխով անելով, հոգոց հանելով կամ բացականչելով:
17. Երբ լուրջ թեմաներից եմ խոսում, զրուցակիցս ծիծաղելի պատմություններ է հիշում, անեկդոտներ պատմում կամ կատակ անում:
18. Հաճախ նայում է ժամացույցին:
19. Ստիպում է, որ բոլորը համաձայնեն իր հետ: Յուրաքանչյուր եզրահանգում ավարտում է. «Դուք է՞լ եք այդպես կարծում» կամ «Համաձայն չե՞ք ինձ հետ» արտահայտությամբ:

Ամփոփե’ք արդյունքները: Ձեր դժգոհությունն առաջացնող իրավիճակները կազմում են.

14–19 միավոր: Դուք լավ զրուցակից չեք: Պետք է քրտնաջանորեն աշխատեք ձեզ վրա և սովորեք լսել:

9-13 միավոր: Խուսափե’ք շուտափույթ եզրակացություններից, ուշադրությունը մի’ սևեռեք խոսելու ձևի վրա, մի’ կեղծեք, ասվածի մեջ այլ իմաստ մի’ փնտրեք, զրույցի մենաշնորհը ձեր ձեռքը մի վերցրեք:

3–8 միավոր: Դուք լավ զրուցակից եք, բայց երբեմն անուշադրության եք մատնում ձեր զրուցակցին: Թու’յլ տվեք, որ նա իր միտքն ավարտի, ձեր մտքի արագությունը հարմարեցրե’ք նրա խոսքի արագությանը, և համոզվա’ծ եղեք, որ ձեզ հետ շփվելն ավելի հաճելի կլինի:

0–2 միավոր: Շնորհավորում ենք. դուք հրաշալի զրուցակից եք:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol18/gtnelqotxamardun2.jpg

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (12.03.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 2615 | Տեգեր: Կանայք, կին-տղամարդ հարաբերություններ, Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ