![]()
  AdMe.ru Ընթերցանությունը երևակայությունը խթանելու և նոր աշխարհներ հայտնաբերելու ամենահեշտ միջոցն է: Դուք կարծում եք, որ ձեր ցավն ու վիշտը ամենաաննախադեպն է ողջ աշխարհի պատմության մեջ, այնուհետև սկսում եք որևէ գիրք կարդալ: Դուք կարծում եք, որ հեռուստատեսությունը նպաստում է կրթության զարգացմանը, սակայն ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հեռուստացույց է դիտում, դուք քայլերն ուղղում եք դեպի մյուս սենյակ՝ գիրք կարդալու: Դուք չեք հավատում գրքերում գրված հրաշքներին, սակայն որևէ լավ գիրք կարդալու ընթացքում հավատում եք, որ ինչ-որ կախարդական բան իսկապես կարող է տեղի ունենալ: Եթե ցանկանում եք ճանաչել մարդուն, հետևեք, թե ինչ է կարդում և ինչպես: Ընթերցանությունն ուղեղի համար նույնն է, ինչ վարժությունը՝ մարմնի համար: Գիրքը մարզում է ուղեղը: Ընթերցանության առեղծվածը. այն կտրում է մեզ իրականությունից և իրականությանը լցնում է իմաստով: Կարդալ, կարդալ, կարդալ: Պետք չէ միայն մեկ ժանրի կամ հեղինակի գրքեր կարդալ, այլ՝ տարբեր հեղինակների և ժանրերի, որպեսզի կարողանաք զարգացնել ձեր սեփական ոճը: Ընթերցանությունը կարող է լինել վտանգավոր: Ընթերցանությունը միակ միջոցն է, երբ մարդը կարող է մտնել մեկ ուրիշի մաշկի, ձայնի և հոգու մեջ: Եթե հակառակ սեռի որևէ ներկայացուցիչ ձեզ իր տուն է հրավիրել, և պարզվել է, որ նա չունի գրադարան, ի սեր Աստծո, մի քնեք նրա հետ: Ընթերցանության սովորություն ձեռք բերելով՝ դուք կխուսափեք կյանքի գրեթե բոլոր տառապանքներից: Ձեր կարդացած ցանկացած գիրք փոխում է ձեզ: Գիրքը ինքնաթիռ է, գնացք և ճանապարհ: Այն ուղղություն է, երթուղի և տուն: Դասական գրականությունը երբեք չի կորցնի իր ասելիքի ուժը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1285 |
| | |