Սիրային կախվածությունից խուսափելու եղանակները
 

   kiss.am


Սերը մշտապես բերում է հոգեկան բավարարվածության: Իսկ այ եթե դուք շարունակ տխրում եք, և որքան շատ է ձեզ նեղացնում սիրելի էակը, այնքան ավելի եք կապվում նրան, ուրեմն, որքան էլ ցավալի է, բայց պիտի խոստովանեք, որ հանդիպել եք կախվածության ծայրահեղ ձևի:


Սիրային կախվածությունից խուսափելու եղանակները

Կախվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակի, հոգեկան լուրջ խանգարումների: Սերն ու կապվածությունը որևէ ընդհանուր բան չունեն:

Նման վիճակում առավել հաճախ հայտնվում են մարդիկ, ովքեր չափից դուրս թույլ են ու անպաշտպան և փնտրում են պաշտպանություն ու հովանավորություն հակառակ սեռի մեջ: Սիրային կախվածության ավելի շատ հակված են կանայք, քանի որ տղամարդիկ, մեկ անգամ հայտնվելով նման վիճակում, սովորաբար երբեք երկրորդ անգամ սխալը չեն կրկնում: Նրանք, իհարկե, էլի են սիրահարվում, բայց եթե անգամ բանը հասնում է ամուսնության, կնոջը պահում են պարզված ձեռքի հեռավորության վրա ու չեն թողնում իրենց հոգին թափանցել:

Իսկ կախվածությունից խուսափելու համար կան մի քանի գործնական խորհուրդներ: Մի իդեալականացրեք տղամարդկանց: Եթե նա ձեզ մոտ սկսի Աստծու հետ նույնացվել, հիշեք, որ հասարակ մարդ է, ինչպես բոլորս. կարող է չսափրվել կամ հայհոյել:

Միշտ մտածեք, որ նա միակը չէ աշխարհում
և երբեք մի զրկեք ձեզ այն մտքից, որ ձեր կյանքն առանց նրա հնարավոր է:

Զբաղվեք ձեզնով: Զարգացեք անընդհատ` թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ազատ ժամանակ չունենալը կազատի կախվածություն առաջացնող մտքերից:

Եվ, իհարկե, կախվածությունից դուրս գալու իդեալական տարբերակ է նոր զուգընկեր գտնելը՝ պայմանով, որ նախորդ սխալները նրա հետ հարաբերություններում չեք կրկնի:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/sirayinkaxvacutyun.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (03.03.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1649 | Տեգեր: Երկուսով, կին-տղամարդ հարաբերություններ, սեր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ