Տղաների ու աղջիկների միջև եղած ընկերության մասին: Արդյո՞ք դա հնարավոր է
 

   

 

Մարդը` որպես ամենասոցիալականացված էակ, չի կարող գոյատևել առանց իր նմանի հետ շփման: Ինչպես ասում են, յուրաքանչյուրն էլ զգում է ինչ-որ մեկի կարիքը, ու այդ ինչ-որ մեկը հաճախ նա է, ում մենք ընկեր ենք կոչում: Կան բազմաթիվ իմաստուն խոսքեր, պատմվածքներ, լեգենդներ ու հեքիաթներ ընկերության մասին: Բոլոր ժամանակների մեծագույն մտածողները միշտ գովերգել են ընկերությունն ու իսկական ընկերներին: Որքան էլ որ այսօրվա հասարակարգը զարգացած է, և որքան էլ նորագույն տեխնոլոգիաները շատ դեպքերում փոխարինում են իրական շփումը, միևնույնն է դեռևս մարդիկ ունեն այն մտերիմ, իրական ու կարեկից ընկերոջ կարիքը, ում հետ կարող են խոսել, դժվար պահին կանչել օգնության, կիսել նրա հետ երջանիկ պահերն ու ապրումները…

Հին ժամանակներում հասարակության մեջ կար սեռերի բևեռացում` տղաներն ու աղջիկները մեծանում ու դաստիարակվում էին միմյանցից առանձին, հարկ է նշել միայն այն փաստը, որ շատ երկրներում մինչև 20-րդ դարի սկիզբը տղաներն ու աղջիկները կրթվում էին տարբեր ուսումնական հաստատություններում: Աղջկա ու տղայի միջև ընկերության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Իսկ ժամանակակից հասարակության մեջ գրեթե ջնջվել են այդ անջրպետները, ու յուրաքանչյուր քայլափոխի արդեն կարելի է հանդիպել ընկերների, ովքեր տարբեր սեռերի ներկայացուցիչներ են, ովքեր միասին անցկացնում են ժամանակի մեծ մասը, կիսվում ապրումներով, օգնում միմյանց, ու ամենակարևորը, հակառակ տարածված կարծիքի` իսկական ընկերներ են, ինչպիսին կարող են լինել, ասենք, միայն տղաները կամ աղջիկները: Սա հիմնականում արևմտյան հասարակությունում, իսկ մեզ մոտ արի ու տես, որ դեռևս կա կարծրացած տեսակետ այս հարցի շուրջ, և մեր հասարակության մի ստվար զանգված ուղղակիորեն չի ընդունում տղամարդու և կնոջ միջև պարզ ու անմիջական ընկերական շփման գոյությունը: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր փաստարկ հանդիպում է ծանրակշիռ հակափաստարկի:

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Կին-տղամարդ ընկերությանը խանգարող հանգամանքները
 
 
 
Հնարավո՞ր է արդյոք ընկերություն կնոջ և տղամարդու միջև

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/druzhba-mezhdu-muzhchinoy-i-zhenshhinoy-17-priznak.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (07.03.2014)
Դիտումներ: 2879 | Տեգեր: կին-տղամարդ հարաբերություններ, սեր, Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ