Իրական սիրո ծնունդի մասին
 

   armeco.am


Մարդու անձը արտահայտվում է այլ մարդկանց, քույրերի և եղբայրների, ընկերների հետ հարաբերություններում, ձևավորվում են նրա տեսակետն ու սկզբունքները, զարգանում է ներդաշնակ, անշահախնդիր հարաբերություններ ստեղծելու ընդունակությունը և ընդհանրապես սիրելու ունակությունը:

Իրական սիրո ծնունդի մասին

Դա այսպես կոչված եղբայրական սերն է, որը նկատի ունի պատասխանատվություն, հոգատարություն, հարգանք, օգնելու և պաշտպանելու ցանկություն: Այստեղ առաջնային տեղ է գրավում անձին և հոգևոր միջանձնական միասնության հասնելուն: Եղբայրական սիրո հարաբերություններում մարդը սովորում է լինել հավատարիմ ու նվիրված ընկեր, նաև կարողանում է հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ:

Մեծանալով մարդը սկսում է գիտակցել իր որոշակի սեռին պատկանելությունը: Մինչ այդ, հակառակ սեռի հետ հարաբերությունները նման էին քույր-եղբայր հարաբերություններին: Եղբոր և քրոջ միջև սիրո բնույթը սեռական չէ: Ընկերական հարաբերություններում առաջնային տեղում դասվում են բնավորությունը, ընդհանուր հետաքրքրությունները, փոխհասկացությունը:

Պատանի հասակում առաջանում է հետաքրքրություն դեպի հակառակ սեռը և գիտակցում, որ կա ավելի խոր սեր տղամարդու և կնոջ միջև: Երբ մարդ զգում է այդպիսի սիրո պակաս, առաջանում է այն փորձելու ցանկություն: Դա բնական ցանկություն է, քանի որ տղամարդն ու կինը ի սկզբանե ստեղծված են միմյանց համար, որպեսզի լրացնեն միմյանց ամուսնական միության մեջ: Բայց ինչպիսի՞ն է այդ զգացմունքների նկատմամբ եղած վերաբերմունքը: Դա տալու և ուրիշին երջանկացնելու՞ ցանկություն է, թե՞ միայն այդ սերը ստանալու, նոր զգացմունքներ ունենալու և հակառակ սեռի աչքերում ինքնահաստատում ունենալու ցանկություն: Բանը նրանում է, որ այդ ժամանակ անձը դեռ պատրաստ չէ հանուն սիրո, ինչպես նաև ուրիշի համար պատասխանատվություն վերցնելուն: Նա, որպես անձ, դեռ վերջնական ձևավորված չէ, և ավելին, իր լիարժեք զարգացման համար ունի սիրո կարիք:

Ուստի հենց այդ շրջանում շատ կարևոր է կարողանալ հսկել և ղեկավարել սեփական ցանկությունները: Դա այն ժամանակ է, երբ անհրաժեշտ է սովորել հարգել հակառակ սեռը և իր մեջ զարգացնել հակառակ սեռի հետ ընկերական հարաբերություններ ստեղծելու կարողությունը` տեսնելով նրա մեջ առաջին հերթին անձը:

Երբ գալիս է ընտանիք ստեղծելու պահը, մարդը, ամուսնանալով զգում է տղամարդու և կնոջ սիրո ողջ հրաշքն ու գեղեցկությունը: Ամուսնական սերը քույր-եղբայր սիրուց տարբերվում է նրանով, որ այն իր մեջ ընդգրկում է նաև մարմինների միավորում, որն ամուսիններին ավելի մտերիմ է դարձնում: Եվ եթե ամուսնական հարաբերությունների հիմքում ընկած է ամուսնության պահպանման և մյուսին երջանկացնելու ցանկությունը, ապա ամուսինները կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն` պահպանելով միմյանց նկատմամբ սեր ու հավատարմություն:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/2293-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (09.03.2014) | Հեղինակ: armeco.am W
Դիտումներ: 1796 | Տեգեր: Երկուսով, սեր, կին-տղամարդ հարաբերություններ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ